Ուսումնասիրում ենք դդումը
Արև Ուզունյան
֊Դդումն ասում է, որ իրեն կտրենք ու ուտենք։ Ինքը շատ համեղ է...
Չնայած նրան, որ Տիգրանն ասաց` համեղ կլինի, դդմի համը հավանեցին ոչ բոլորը։ Համտեսելուց հետո սաները խոշորացույցով դիտարկեցին դդմի կորիզները։ Այնուհետև բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում սերմնացան արեցին՝ դդմի սերմերը ցանեցին։ Առաջիկայում ուսումնասիրելու և դիտարկելու ենք հետագա աճման, ծլելու ընթացքը։
Տեսանյութը՝ բլոգում։