«Բնական օճառների ստացում» սովորող–սովորեցնող նախագծային հարթակում
Գոհար Իսկանդարյան
Բնագիտության և քիմիայի ուսումնառությունը առավել արդյունավետ է դառնում, երբ սովորողը հանդես է գալիս ոչ միայն որպես գիտելիք ստացող, այլև փոխանցող։ «Սովորող–սովորեցնող» նախագծի շրջանակում իրականացված «Բնական օճառների ստացումը» թեմայով աշխատանքը հենց այդ մոտեցման վառ օրինակն է։ Նախագիծը իրականացրել են 12-րդ դասարանի սովորողներ Լիլիթ Ղազարյանը և Էլեոնոր Պետրոսյանը՝ համադրելով տեսական գիտելիքը գործնական փորձի հետ։ Աշխատանքի ընթացքում նրանք ուսումնասիրել են բնական օճառների ստացման գործընթացը, կիրառել փորձարարական մեթոդներ և իրենց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները փոխանցել մյուս սովորողներին՝ ձևավորելով համագործակցային, հետազոտական և ուսուցանող միջավայր։