«Հին սարքերի վերակենդանացում» նախագծի ամփոփում
Գոհար Իսկանդարյան, Անուշ Ասատրյան
Այս ուսումնական տարում ձմեռային երկրորդ շրջանը կազմակերպվել էր նոր ձևաչափով՝ աշխատարանային ուսուցման սկզբունքներով։ Նման մոտեցումը նախկինում չի կիրառվել և ընտրվել էր որպես փորձարարական միջոց՝ նպատակ ունենալով ուսումնական գործընթացը դարձնել առավել ակտիվ, համագործակցային և հետաքրքիր սովորողների համար։ Աշխատարաններն իրականացվում էին երկու դասավանդողների համատեղ աշխատանքով՝ համադրելով աշխատարանները և նախագծային ուսուցումը։ Սովորողները հնարավորություն ունեին ինքնուրույն ընտրելու իրենց հետաքրքրություններին համապատասխան աշխատարանը, ինչը զգալիորեն նպաստեց նրանց ակտիվ մասնակցությանը և մոտիվացիային։ Արդյունքում ուսումնական միջավայրը դարձավ դինամիկ, իսկ ուսուցման գործընթացը՝ արդյունավետ և նպաստավոր ուսումնառության համար։ Գոհար Իսկանդարյան, Անուշ Ասատրյան