Ավագ դպրոցի բյուջետային հայտը

Ավագ դպրոցի բյուջետային հայտը

14․01․ նիստի արձանագրություն

2026 թվականի հունվարի 14-ին Ավագ դպրոց-հետազոտական վարժարանի մանկավարժական խորհրդով առաջին նիստն էր, որի օրակարգը դպրոցի բյուջետային հայտի հաստատումն էր։

Արձանագրությունն ամբողջությամբ «Դիտանկյուն բլոգում»։

Արձանագրությունից մեջբերում․

«Ամրապնդելով մեր հաստատակամությունն առ այն, որ ըստ ՀՀ Կառավարության 26 հունիսի 2025 թվականի N 850-Ն որոշման՝

📍բյուջետային ֆինանսավորում պետք է ստանան կրթահամալիրի վեց հանրակրթական ուսումնական հաստատությունները՝ չորս դպրոց պարտեզներ, միջին դպրոց, ավագ դպրոց,
📍հաշվարկները կատարելիս պետք է վերցնել ՈւՆա=160000դրամ(2021 թվականի փետրվարից կրթահամալիրի կառավարման խորհրդի որոշմամբ ուսուցչի դրույքը կազմում 160 000 դրամ),
📍Կրթահամալիր ուսումնական հասատատությունների համար ՈՈւԱա-ն պետք է հաշվարկել ամբողջությամբ, առանց կիրառելու 0,7 գործակիցը, քանի որ այդ գործակիցը պետք է կիրառել այն հաստատության մասնաճյուղերի նկատմամբ, որոնք կարգի համաձայն ֆինանսավորվել են որպես առանձին ուսումնական հաստատություն: Կրթահամալիրի դեպքում այս դրույթը կիրառելի չէ, քանի որ կրթահամալիր կառույցը առանձին չի ֆինանսավորվում այս կարգով»:


highschool