Քոլեջի սովորողների ձեռքբերումները
Մարիամ Ասատրյան
Ուսանողները սովորում են ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլ նաև համագործակցության, պատասխանատվության և փոխադարձ հարգանքի մշակույթ։
Ուսանողների ամփոփումները՝
- Հովհաննես Ալթունյան՝․․․․․Մասնակցել եմ շշալցման և պիտակավորման աշխատանքներին, որոնք ինձ հնարավորություն տվեցին հասկանալու արտադրական գործընթացի կառուցվածքը՝ հումքի ընդունումից մինչև պատրաստի ապրանքի ձևավորում։ Այս աշխատանքների ընթացքում սովորեցի պահպանել արտադրական կարգապահություն, ուշադրություն մանրամասներին և համագործակցային աշխատելակերպ։
- Արթուր Ադամյան՝․․․․․Երբ ես ընտրում էի գինեգործի բարդ, բայց միևնույն ժամանակ ազնվական մասնագիտությունը, ունեի մեծ սպասելիքներ և պատկերացումներ կրթական գործընթացի վերաբերյալ: Այսօր կարող եմ վստահությամբ ասել, որ քոլեջն ամբողջությամբ արդարացրել է իմ սպասելիքները՝ դառնալով կամուրջ տեսական գիտելիքների և իրական արտադրության միջև:
- Լիա Մկրտչյան՝․․․․Քոլեջում սովորել սկսելիս նկատեցի, որ մի շարք առարկաներ, որոնք դպրոցում չէի սովորել կամ բավարար ուշադրություն չէի դարձնում, այստեղ նորովի բացվեցին ինձ համար։
- Լիանա Մեսրոպյան՝․․․․Տարվա կարևոր մաս էին նաև ճամփորդությունները և միջոցառումները։ Դրանք հնարավորություն տվեցին ոչ միայն բացահայտել նոր վայրեր, այլև ավելի մոտիկից շփվել ընկերների հետ, ստեղծել հիշողություններ և ամրապնդել կապերը։
- Սուսաննա Ավետիսյան՝․․․․․Քոլեջում դու քեզ ավելի մեծ ես զգում։ Չկան այնպիսի խիստ կանոններ, ինչ դպրոցում, բայց փոխարենը կա ավելի շատ ինքնուրույնություն։ Դպրոցում հաճախ սովորում էինք միայն գնահատականի համար, իսկ քոլեջում հասկանում ես, որ սովորում ես իրական ապագայի համար։
- Անահիտ Մկրտչյան՝․․․․․Ժամերն ավելի հետաքրքիր են, թեմաները՝ ավելի խորը։ Ամեն օր մի փոքր ավել եմ սովորում իմ ընտրած ոլորտից։ Ուսումնական գործընթացը հանգիստ է և խրախուսում է ինքնակրթությունը։ Քոլեջը իսկապես մի ուրիշ աշխարհ է, որտեղ կարելի է գտնել շահերով մոտ մարդկանց։
- Հարություն Պողոսյան՝․․․․Ուսումնառությանս կենտրոնական մասն էր գինու արտադրության գործնական փուլերին ծանոթանալը: Մասնակցելով շշալցման և պիտակավորման աշխատանքներին՝ ես պատկերացում կազմեցի ամբողջական շղթայի մասին՝ հումքի ընդունումից մինչև պատրաստի արտադրանքի ձևավորում: Հիշարժան փորձառություն էր մասնակցությունը Երևանի տոնին նվիրված գինու փառատոնին։
- Արտյոմ Վարդանյան՝․․․․Ուսումնական նախագծերը նպաստեցին իմ ստեղծագործական և վերլուծական մտածողության զարգացմանը, ինչպես նաև տարբեր թվային գործիքների յուրացմանը։ Այս ընթացքում ձևավորվեցին նաև նոր մասնագիտական կապեր, որոնք կարևոր են գինեգործության ոլորտում։
- Դավիթ Սարգսյան՝․․․․Բացի գործնական աշխատանքներից, իրականացրել եմ անհատական ուսումնական նախագծեր։ Այդ նախագծերը օգնեցին ինձ զարգացնել մտածողությունս։ Ես ավելի ինքնուրույն դարձա աշխատանք կատարելու և այն ներկայացնելու հարցում։
Նյութն ամբողջությամբ՝ հետևյալ հղումով։