Ի՞նչ ձեռքբերումներ ունեն ուսանողները

Ի՞նչ ձեռքբերումներ ունեն ուսանողները

Մարիամ Ասատրյան

Ուսանողները սովորում են ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլ նաև համագործակցության, պատասխանատվության և փոխադարձ հարգանք։

Ուսանողների ամփոփումները՝

  1. Վիտալի Չալյան՝․․․․Կրթահամալիրում սովորելը մեզ համար դարձել է ոչ միայն կրթություն ստանալու վայր, այլ նաև ինքնաճանաչման, ընկերություն կառուցելու և նոր փորձառություններ ձեռք բերելու միջավայր։
  2. Հայկ Բադալյան՝․․․․Այս ուսումնական տարին ինձ համար շատ առանձնահատուկ էր։ Սկզբում ամեն ինչ թվում էր անսովոր ու երբեմն նույնիսկ ծանր, որովհետև նոր միջավայրին հարմարվելն այդքան էլ հեշտ չէր։ Ժամանակի ընթացքում, սակայն, հասկացա, որ հենց այդ դժվարություններն են օգնում բացահայտելու ինքդ քեզ։ Տարվա ընթացքում ավելի լավ ճանաչեցի իմ ուժեղ և թույլ կողմերը։
  3. Նաիրի Միրզոյան՝․․․․հասկացա, թե որքան կարևոր է հավատալ ինքդ քեզ և չվախենալ դժվար իրավիճակներց։ Այս տարի ես կարողացա ավելի վստահ ներկայացնել իմ աշխատանքները, մասնակցել տարբեր նախագծերի, պատրաստել սլայդներ և այլն։
  4. Վահան Թանգյան՝․․․․Այս ուսումնական տարում իմ ճանապարհը եղել է հագեցած, բովանդակալից, բազմազան և շատ հետաքրքիր։ Այս ուղին լի էր ոչ միայն ձեռքբերումներով, այլև մարտահրավերներով, որոնք օգնեցին ինձ տեսնել իմ ուժեղ ու թույլ կողմերը, սովորել իմ սխալներից, գնահատել թիմային և անհատական աշխատանքները։
  5. Հենրիկ Կարապետյան՝․․․․Դպրոցում իմ ուսման մակարդակը բարձր չէր․ հիմնականում սովորում էի բավարար գնահատականներով։ Սակայն Քոլեջ ընդունվելուն պես իմ մեջ առաջացավ սովորելու ցանկությունը։ Այն առարկաները, որոնցից նախկինում վատ արդյունքներ ունեի, փորձեցի շտկել, և դա հաջողվեց։ Հիմա հետ նայելով՝ զարմանում եմ, թե ինչու առաջ չէի սովորում։ Հաջորդ տարի նպատակ ունեմ ավելի մեծ առաջընթաց գրանցել։
  6. Արամ Անտոնյան՝․․․․Ես կարողացա Քոլեջում ձեռք բերել նոր ընկերներ և նոր գիտելիքներ, այն պարերը, որոնք մենք պարում ենք ամեն առավոտ, ստիպեցին ինձ է՜լ ավելի նվիրվել իմ հայրենիքին (կարծես թե հայրենիքս փոխվեց այն օրվանից, երբ ես ընդունվեցի Քոլեջ)։
  7. Միլենա Մարկոսյան՝․․․Սկզբում ես ակնկալում էի, որ դասերը կլինեն հետաքրքիր և ուսուցումն ակտիվ ու ստեղծագործական։ Հաճելիորեն ուրախացա, որ մեծ մասամբ իմ սպասելիքները արդարացան։ Ես ստացա նոր գիտելիքներ, մասնակցեցի հետաքրքիր նախագծերի և ակտիվ օրեր ունեցա՝ լի նոր հանդիպումներով և փորձերով, որոնք ինձ շատ ոգևորեցին։
  8. Նարեկ Դանիելյան՝․․․Այս ուսումնական տարին ինձ համար դարձավ մի ճանապարհ, որտեղ յուրաքանչյուր օր իր հետ բերում էր նոր փորձառություն, նոր բացահայտում և երբեմն էլ՝ նոր մարտահրավեր։
  9. Էրիկ Օհանյան՝․․․․Քոլեջում ընկերությունը ձևավորվում է ավելի գիտակցված և անկեղծ ձևով։ Սկզբում մեզ համար ամեն ինչ նոր էր, սակայն ժամանակի ընթացքում սկսեցինք միասին աշխատել, քննարկել դասերը և օգնել միմյանց։ Ընկերությունը մեզ համար կարևոր է ոչ միայն հաճելի ժամանակ անցկացնելու, այլև դժվարությունները միասին հաղթահարելու համար։

Նյութն ամբողջությամբ՝ հետևյալ հղումով։

college