Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Մարիամ Ասատրյան

Ուսանողները սովորում են ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլ նաև համագործակցության, պատասխանատվության և փոխադարձ հարգանքի մշակույթ։

Ուսանողների ամփոփումները՝

  1. Նարե Հովհաննիսյան՝․․․․Այս շրջանի ամենահաճելի մասը ճամփորդություններն էին։ Դրանք շատ բան սովորեցրին։ Ամենահիշարժանը Մեծ Փարախադեմ լեռան ճամփորդությունն էր։ Այնտեղ անցկացրի լավ ժամանակ ընկերներիս հետ։
  2. Արթուր Առաքելյան՝․․․․Կիսամյակը սկսեցի կարևոր փոփոխությամբ և ընդունվեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամլիրի քոլեջ՝ շուկայաբանության բաժին։ Այս նոր միջավայրը ոչ միայն ինձ տվեց մասնագիտական գիտելիքներ, այլ նաև հնարավորություն ՝ ավելի խորը ծանոթանալու հայկական մշակույթին։ Հատկապես մեծ հետաքրքրությամբ սկսեցի ուսումնասիրել հայկական պարերը, նրանց պատմությունը, ոճային առանձնահատկությունները և յուրաքանչյուր շարժման խորհրդանիշը ինձ համար դարձան նոր բացահայտումներ։ 
  3. Հայկ Քալանթարյան՝․․․․․Քոլեջն ինձ առաջ տարավ ամենակարևոր ուղղությամբ՝ սովորելու և սեփական գործողությունների նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու մեջ։
  4. Դավիթ Մեհրաբյան՝․․․․Այս ուսումնական շրջանն ինձ համար անցավ հետաքրքիր ու բազմազան փորձառություններով։ Տարվա ընթացքում կարողացա զարգացնել իմ գիտելիքները, մասնակցել տարբեր ստեղծագործական և թիմային աշխատանքների ։ Այս ամենը նպաստեց նրան, որ ավելի վստահ արտահայտվեմ և արդյունավետ համագործակցեմ խմբի հետ։
  5. Նարեկ Մրտեյան՝․․․․շրջանն առանձնացավ նաև նոր ծանոթություններով․ ձեռք բերեցի ընկերներ, որոնց հետ աշխատանքը հաճելի և օգտակար էր։ Շատ հետաքրքիր էին նաև Վանո Սիրադեղյանի ստեղծագործությունների հետ կապված նախագծերը․ նրա պատմությունները խորը և անկեղծ են, և դրանք կարդալով շատ բան սովորեցի կյանքի ու մարդկանց մասին։
  6. Մանուկ Ավետիսյան՝․․․․Մենք այս ամիսների ընթացքում ուսումնասիրեցինք բազմաթիվ նյութեր, աշխատարանների ընթացքում իմ մեջ բացահայտեցի ֆիզիկայի իմացությունը, սահիկաշար պատրաստելու և ներկայացնելու հմտություններ։ 
  7. Ալեն Ռուշանյան՝․․․․․ինձ դուր է գալիս որ Քոլեջում կարողանում ես ազատ մասնակցել դասերին ազատ խոսել և հարցեր տալ և պատասխանել հարցերին։ 
  8. Կարեն Հակոբյան՝․․․․Քանի որ վերջին ժամանակահատվածում մեր դասերն ընթանում էին Ուրարտուի և Շենգավիթի մշակութային ժառանգության շուրջ, այցելությունը թանգարաններ հատկապես արժեքավոր էր մեզ համար, քանի որ տեսական գիտելիքները լրացվեցին իրական դիտարկումներով։ Անձամբ մեզ համար այս այցը դարձավ ինքնաճանաչման կարևոր պահ. այն հնարավորություն տվեց ավելի խորը գիտակցել մեր արմատները, մեր մշակութային ժառանգությունը և պատկերացնել, թե ուր կարող ենք ընթանալ որպես այդ ժառանգության շարունակողներ։ 
  9. Մարիամ Աբրահամյան՝․․․․ Ես միշտ մասնակցում եմ առավոտյան պարապունքներին, և կարող եմ ասել, որ այս ամիսների ընթացքում մենք սովորել ենք շատ հետաքրքիր պարեր և երգեր։ Ամեն ամիս մենք ունենում ենք անհատական նախագծեր, ֆլեշմոբներ և այլ խմբային աշխատանքներ, որոնք պետք է կատարենք բոլորս։ 
  10. Նատալի Ավագյան՝․․․․․Այս ուսումնական կիսամյակը ինձ համար եղել է բացահայտումներով և նոր փորձառություններով լի ճանապարհ։ Տարվա ընթացքում ես ոչ միայն զարգացրել եմ մասնագիտական գիտելիքներս, այլև փորձել եմ ուժերս տարբեր ստեղծագործական, կրթական և թիմային գործունեություններում։
  11. Հասմիկ Մանուկյան՝․․․․Այս շրջանի ամենահաճելի մասը ճամփորդություններն էին։ Դրանք շատ բան սովորեցրին։ Ամենահիշարժանը Մեծ Փարախադեմ լեռան ճամփորդությունն էր։ Այնտեղ անցկացրի լավ ժամանակ ընկերներիս հետ։ Բացի դրանից, եղել ենք թանգարաններում, պատմական տարածքներում։
  12. Նարե Կարարթինյան՝․․․․ ամեն առավոտ սկսում ենք պարով: Բոլորս հավաքվում ենք, պարում ենք դասավանդողների հետ միասին, դա մեր նոր օրը սկսելու ամենահաճելի ու ոգևորող պահն է: 
  13. Վահե Մակվեցյան՝․․․․․Մարքեթինգը ինձ համար դարձավ ոչ միայն առարկա, այլև մտածելակերպ ու ապրելակերպ։ Ամեն անգամ զբոսնելիս ուշադրություն եմ դարձնում խանութների ու ընկերությունների պաստառներին, գովազդներին, վերլուծում եմ նրանց քայլերը, տարբերում ճիշտն ու սխալը, խելացին ու անմիտը, գեղեցիկն ու տգեղը։ Այս ամենը ակամայից զարգացրեց իմ վերլուծական մտածողությունը։
  14. Գոռ Հարությունյան՝․․․Մասնագիտական առարկայի շրջանակում մասնակցել եմ «Մեծ տոնավաճառ 2025»-ին, որը դեռ շարունակվում է։ Այժմ աշխատում եմ իմ դեռ չիրականացված նպատակների վրա և ցանկանում եմ հետագայում դառնալ մարքեթինգի պրակտիկանտ՝ ձեռք բերած գիտելիքներս փոխանցելու մյուսներին։

Նյութն ամբողջությամբ՝ հետևյալ հղումով։

college