Առաջին շրջանի ամփոփում
Մարիամ Ասատրյան
Քոլեջը տարածք է, որտեղ ձևավորվում է մտածող մարդը, ուժեղանում է ինքնավստահությունը և բացվում են ապագայի ճանապարհները։ Իսկ այդ ճանապարհը առավել արժեքավոր է, երբ այն անցնում ենք միասին։
Ուսանողների ամփոփումները՝
- Վարդուհի Ջանունց՝․․․․․․Տարվա ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ ճամփորդությունների՝ թանգարաններ, քայլարշավներ, բարձրունքներ։ Ամենահիշարժաններից մեկն ինձ համար Փարախադեմն էր։ Այնտեղի տեսարանները հիասքանչ էին և ամբողջ օրը մեծ տպավորություն թողեցին ինձ վրա։
- Նարե Սաղաթելյան՝․․․․․Առաջին անգամ ես եկա քոլեջ ամռանը՝ դեռ չէի պատկերացնում, թե ինչ դռներ են իմ առջև բացված։ Ինձ շատ դուր եկան աշխատարանի օրերը, երբ մենք դեռ նոր էինք ծանոթանում ընկերների և ուսուցիչներից հետ։ Դեռ երեք օր չեր անցել, որ ես կարողացա գտնել ինձ իմ ընտրած մասնագիտության մեջ։
- Ֆիալկա Բարսեղյան՝․․․․․Ես երջանիկ եմ, որ ընտրեցի հենց Սեբաստացի քոլեջը։ Այն դարձել է ոչ միայն ուսման վայր, այլև ստեղծագործական ընտանիք, որտեղ յուրաքանչյուր օր նոր հնարավորություն է բացահայտելու ինքդ քեզ։
- Արինա Չոբանյան՝․․․․Ես գալիս էի քոլեջ բարձր տրամադրությամբ, քանի որ գիտեի ,որ մեր օրը սկսվելու էր պարերով։
- Նարեկ Բեգլարյան՝․․․․․Այս տարի ես սովորել եմ ինձ համար շատ կարևորն ու օգտակարը՝ խոսքս ավելի հստակ է դարձել, աշխատել եմ տարբեր թիմերի հետ և մասնակցել եմ վեբ դիզայնի մրցույթի երկրորդ կուրսեցիների հետ։ Ստացել եմ մասնագիտական կարևոր գիտելիքներ։
- Աստղիկ Վարդանյան՝․․․․Ամենաարժեքավորն այն էր, որ սովորեցի ինքնավստահ քայլել իմ ստեղծագործությունների միջով։ Ամեն նախագիծ, ամեն ուսումնական առաջադրանք, ամեն նոր փորձ մի փոքրիկ աստիճան էր, որի վրա կանգնելը դժվար էր, բայց վերջում ինձ ուժ էր տալիս։
Շատ անգամներ ես ինձ զգացի, որ կարողանում եմ ավելի շատ, քան մտածում էի։ - Սոնա Ղազարյան՝․․․․․Քոլեջում սովորելն ինձ դուր է գալիս, քանի որ ազատ կարողանում եմ արտահայտել իմ կարծիքը, նաև ազատ զգալ ինձ դասապրոցեսի ժամանակ։ Ինձ համար ուրախալի էր իմանալ, որ ուսուցիչների համար բոլոր ուսանողները հավասար են։
- Լիա Մարտիրոսյան՝․․․․ես ձեռք եմ բերել թիմում աշխատելու կարողությունը: Քանի որ մինչ Քոլեջ գալը ինձ ավելի հեշտ էր մենակ անել ամբողջ աշխատանքը, քան պայմանավորվել մի քանի հոգու հետ և կատարել մի առաջադրանք` դա ինձ համար մահ էր:
Նյութն ամբողջությամբ՝ հետևյալ հղումով։