Ամփոփում ենք ուսումնական տարվա առաջին շրջանը
Մարիամ Ասատրյան
Քոլեջում ծավալվող քննարկումները վերաճում են գործնական նախաձեռնությունների, իսկ դժվարություններն ու սխալները ընկալվում են ոչ թե որպես խոչընդոտ, այլ զարգացման անհրաժեշտ փուլ։
Ուսանողների ամփոփումները՝
- Գայանե Ենոքյան՝․․․Այս չորս ամիսները իսկական հայտնագործությունների շրջան էին։Այս տարում շատ ավելին կատարվեց քան ակնկալել էի, եղան շատ վերելքներ ու վայրէջքներ, հիաստափություններ ու շատ ուրախ պահեր։
- Ասյա Բեկլարյան՝․․․․․Այս ամիսները լի էին նոր զգացողություններով, նոր ծանոթություններով և կարևոր հմտություններով, որոնք ինձ մոտեցրին ավելի հասուն ու պատասխանատու մարդ դառնալուն։
- Նանե Պետրոսյան՝․․․․Այդ չորս անցած ամիսների թողած զգացողությունները թեթև են, առանց ուսերին ծանրացած բեռի և վանող մտքերի։ Եթե հիմա ինձ ասեին, որ ինձ նորից պետք է ապրել դրանք, ես կզարմանայի, բայց առանց ընդդիմանալու կհամաձայնեի վերապրել դրանք, քանի որ ամեն ինչ լավ է ստացվել։
- Սամվել Հարությունյան՝․․․․․Ուստարին սկսեցինք հիանալի արշավով դեպի Արագած լեռ, այցելեցինք Ռապի և Աստրախան լճեր։ Իմ կարծիքով արշավը ամենալավ հնարավորությունն է ծանոթանալու նոր Սեբաստացիների հետ և ձեռք բերել նոր ընկերներ։
- Նարե Արղության՝․․․․ես ձեռք բերեցի շատ լավ ընկերներ, ովքեր ամեն օր իրենց ներկայությամբ բարձրացնում են իմ տրամադրությունը։
Նյութն ամբողջությամբ՝ հետևյալ հղումով։