Պարույր Սևակի ամանորյա շնորհավորանքը հայ մանուկներին
Թամար Ղահրամանյան
Սիրելի քոլեջականներ, Ամանորին մնացել է հաշված ժամեր։ Ձեր բազմազբաղ ժամանակի մեջ առաջարկում եմ կարդալ 1968 թվականի Ամանորին հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի շնորհավորանքը հայ երեխաներին:
«Իմ լավ բալիկներ, թո՛ղ բոլորիդ Նոր տարին շնորհավոր լինի, թո՛ղ այս գիշերը ձեզ համար անո՜ւշ-անուշ երազներ բերի։ Ու թող այս անգամ էլ Ձմեռ պապին երևա գիշերով, թաքուն, պատուհանից, տոնածառի լույսերից, 1967 տարիների առատ սեղաններից:
Չկա ավելի լավ բան, քան հավատալ, որ աշխարհում կա Ձմեռ պապի, որը մի գիշերվա մեջ հասցնում է լինել բոլոր այն տներում, որտեղ երեխաներ կան, և որ նա ամենքի բարձի տակ նվերներ է թողնում։
Կուզենայի, որ այս զուլալ միամտությունը տարիներ հետո չդառնար օտար ու անհավատալի բան, որ ձեր մեջ, աշխարհից թաքուն, ձեր ներսում միշտ հավատաք մի սիրուն բանի իրողությանը։ Կուզենայի, որ ձեզնից յուրաքանչյուրի համար 1968 թվի առավոտը բացվի երգերով ու մրգերով և այդպես խաղաղ էլ ավարտվի տարին:
Թող բարի ու գեղեցիկ լինի ձեր Նոր տարվա ճանապարհը, իմ բալիկներ: Թո՛ղ այն մեր հիսունամյա հայրենիքին նոր թոիչքներ բերի, ձեզ՝ գունավոր, հեքիաթային երազանքներ»:
Պարույր Սևակ: