Ամփոփում ենք առաջին շրջանը՝ ապրող, ապրեցնող կրթություն
Մարիամ Ասատրյան
Այս ուսումնական տարին ևս մեկ անգամ հաստատեց, որ քոլեջը միայն կրթություն փոխանցող հաստատություն չէ։ Այն տարածք է, որտեղ ձևավորվում է մտածող մարդը, ուժեղանում է ինքնավստահությունը և բացվում են ապագայի ճանապարհները։ Իսկ այդ ճանապարհը առավել արժեքավոր է, երբ այն անցնում ենք միասին։
Ուսանողների ամփոփումները՝
- Նարինե Պետրոսյան՝․․․․Իմ առաջին բարձունքը ամենատպավորիչ ճամփորդությունս էր, քանի որ հենց այնտեղից սկսվեց իմ բոլոր հետաքրքիր փորձառությունները։ Այդ օրը ես հաղթահարեցի իմ առաջին դժվարությունը, զգացի ընկերների աջակցությունը և հասկացա, թե որքան կարևոր է միասին քայլել դեպի նոր բարձունքներ⁚
- Տատյանա Ադամյան՝․․․Քոլեջում դասերը հետաքրքիր են: Մենք հաճախ ունենում ենք քննարկումներ, որոնք նպաստում են մասնագիտական փորձի ձեռքբերմանը։Ինձ համար այս քոլեջում ամենամեծ ձեռքբերումներից մեկը դարձան իմ ընկերները։ Չնայած միասին շատ կարճ ժամանակ ենք սովորում, բայց կարողացանք արագ համախմբվել։
- Կատրին Ավետիսյան՝․․․Քոլեջում իմ ամենակարևոր ձեռքբերումներից մեկը արժեքավոր մարդկային կապերի ձևավորումն էր․ ձեռք եմ բերել ընկերներ, լավ ուսուցիչներ ,որոնց հետ համագործակցությունը և փոխօգնությունը կարևոր դեր են խաղացել իմ զարգացման մեջ։
- Ինեսա Մամյան ՝․․․․Քոլեջը մի փոքր այլ աշխարհ է։ Այստեղ կյանքը ավելի ինքնուրույն է ու պատասխանատու։ Եթե դպրոցում ամեն ինչ թվում էր հեքիաթային ու անհոգ, ապա քոլեջում արդեն զգում ես մեծանալու շունչը․ պարտականություններ, ինքնուրույն որոշումներ, նոր շրջապատ, նոր նպատակներ։ Քոլեջը ինձ սովորեցրեց մտածել ավելի լայն, բաց լինել նոր գաղափարների համար։ Այստեղ ես սկսեցի հասկանալ, թե ինչ է իրական ապագան և ինչ ճանապարհով եմ ուզում գնալ դեպի այն։
- Արեգ Քեշիշյան՝․․․․Ես շատ տպավորված եմ Փարախադեմի ճամփորդությունից։ Այստեղ ես ձեռք բերեցի լավ ընկերներ։ Եվ ոգևորված եմ, որ լեռան գագաթին Յարխուշտա պարեցինք։
- Աստղիկ Վարդանյան ՝․․․․Քոլեջը մեզ սովորեցնում է ոչ միայն կրթվել, այլ նաև պահպանել մեր մշակույթը ազգային պարերի միջոցով, ճանաչել մեր հայրենիքը, սիրել, հաղթահարել բոլոր խոչընդոտները և դժվարությունները ճամփորդության միջոցով։ Մենք իրավունք ունենք ազատ ներկայացնել մեր գաղափարները և դասախոսների օգնությամբ իրագործել դրանք։
- Վերոնիկա Արզիկյան ՝․․․․Ինձ համար ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի շատ գեղեցիկ վայրերը բացահայտելն է: Ամենատպավորիչ ճամփորդությունը Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարանի այցելությունն է: Ինձ համար շատ զարմանալի էր այն, որ իմ կյանքում ես առաջին անգամ տեսա Սատուրն մոլորակը:
Նյութն ամբողջությամբ՝ հետևյալ հղումով։