Գյումրվա արկածները
Մարիամ Ասատրյան
Ծրագրի հիմնական նպատակը Գյումրիի պատմամշակութային ժառանգության բացահայտումն էր՝ ամանորյա շնչով ու քաղաքի յուրահատուկ մթնոլորտի զգացողությամբ։ Իրականացրեցինք շրջայցեր քաղաքի նշանավոր վայրերում, այցելեցինք եկեղեցիներ, թանգարան, հին ֆիլմերի նկարահանման տարածքներ և ժամանակակից արվեստի վայրեր։ Ամենատպավորիչը Գյումրու Գեղարվեստի ակադեմիայում շրջայցն էր՝ փոխադարձ փորձով կիսվելով հանդերձ։
Ուսանողների տպավորությունները՝
- Վարդուհի Ջանունց՝․․․Այդ երեք օրերը լի էին ջերմությամբ, արկածներով ու հետաքրքիր պահերով։ Ճամփորդությունը ինձ շատ մեծ տպավորություններ թողեց։ Միակ բացասական կողմը, որը կարող եմ նշել, այն էր, որ ժամանակը չափազանց արագ անցավ։
- Աստղիկ Վարդանյան՝․․․․․Այս եռօրյա ճամփորդությունը դեպի Գյումրի ինձ համար դարձավ ոչ թե պարզապես ուղևորություն, այլ մի զգացմունքային պատմություն, որը լի էր ժպիտներով, հույզերով, նոր մարդկանցով ու անկեղծ պահերով։ Այդ օրերի ընթացքում ես ոչ միայն ճանաչեցի մի քաղաք, այլ նաև ավելի լավ ճանաչեցի մարդկանց ու ինքս ինձ։
Նյութն ամբողջությամբ՝ հետևյալ հղումով։