Միասին անցած ճանապարհ, ապրող, ապրեցնող կրթություն
Մարիամ Ասատրյան
Ինձ համար այս ուսումնական տարին տարբերվում է ոչ միայն նոր, ինքնատիպ, յուրովի սովորողներով, այլև այն, որ Քոլեջի պատերից դուրս մեր կրթական գործընթացը շարունակվում է նաև ազգային մշակույթի հետ կենդանի շփման մեջ։ Սովորողների հետ միասին ակտիվորեն մասնակցում ենք ազգային պարերին նվիրված տարբեր օրերին ու միջոցառումներին՝ վերածելով դրանք ինքնության, ինքնադրսևորման, ինքնաարտահայտման դասերի։ Իրենց զգացմունքներով են կիսվում Քոլեջի ուսանողները՝
Տիգրան Թունյան ՝․․․․․Տարին սկսեցի նոր ոգևորվածությամբ ու որոշակի հստակ տեսլականով։ Իմ առջև նպատակ դրեցի՝ անել հնարավորինս ամեն ինչ իմ երազանքին հասնելու և իմ հայրենիքը շենացնելու համար։ Քանի որ սերունդը մենք ենք, որ պետք է հզորացնի, շենացնի, վերածնի այն հայրենիքն ու պետությունը, որի մասին երազում է յուրաքանչյուր հայ։
Արման Հովհաննիսյան՝․․․․․Քոլեջն ինձ համար դարձավ նոր աշխարհ՝ ազատ, ստեղծագործական ու ինքնուրույն միջավայրում սովորելը բացեց այնպիսի հորիզոններ, որոնց մասին այնքան էլ շատ չէի պատկերացնում մինչև սովորելը։ Մթնոլորտը, մարդկանց մոտ լինելը, նախագծային ուսուցումը, բաց լսարաններն ու ազատ մտքի տարածքը դարձան իմ ամենամեծ բացահայտումները։
Արամայիս Գրիգորյան՝․․․․․Քոլեջում ինձ համար ամեն պահը զարմանքով լի էր, սկսած ընդունելությունից, որից առաջ ես ուսումնասիրելով կայքը գտնում եմ իմ նախընտրելի մասնագիտությունը՝ ուրախությունից տեղս չէի գտնում։Քոլեջում ուսումնական տարին սկսեցինք ոչ թե սեպտեմբերի 1-ին այլ օգոստոսի 31-ին սակայն այն կայացավ ոչ սովորական մեզ հայտնի կերպով այլ յուրահատուկ։ Ուսումնական տարին սկսեցինք բարձունք հաղթահարելով մենք բարձրացանք Արագած լեռան ստորոտին գտնվող Ռապի և Աստղկան լճերը։
Նյութն ամբողջությամբ՝ հետևյալ հղումով։