Ինչպե՞ս են ամփոփում Քոլեջի ուսանողներն ուսումնական առաջին շրջանը
Մարիամ Ասատրյան
Քոլեջում ծավալվող քննարկումները վերաճում են գործնական նախաձեռնությունների, իսկ դժվարություններն ու սխալները ընկալվում են ոչ թե որպես խոչընդոտ, այլ զարգացման անհրաժեշտ փուլ։ Ի՞նչ են գրում առաջին կուրսի ուսանողները՝
Յանա Հարությունյան ՝․․․․․․Քոլեջում դասավանդողներն ընկերական են, տրամադրված դեպի ոսանողները, այաստեղ ուսանող-դասավանդող առողջ հարաբերություններ են։
Իրականում ես վախենում էի չինտեգրվել նոր կանոններին, ուսուցման մեթոդներին և կրեդիտային համակարգին, սակայն այս ամենն մի քանի ամսում իմ համար հարազատ դարձավ։
Աքսենիյա Առաքելյան՝․․․․․․Քանի որ , փոքրուց շատ սիրել եմ օտար լեզուներ , ճամփորդել և բացահայտել , այդ պատճառով էլ հասկացա , որ պետք է սովորեմ Քոլեջում ՝ զբոսաշրջություն մասնագիտությամբ ։ Այստեղ սովորելով չորս ամիս , հասկացա , որ իսկապես ճիշտ ճանապարհին եմ ։
Մարիամ Մկրտչյան՝․․․․Մեր Քոլեջի միջավայրը բաց, ստեղծագործական ու շարժուն է․ այստեղ յուրաքանչյուր օր մի նոր հնարավորություն է՝ սովորելու, փորձելու ու ինքնակազմակերպվելու։Ինձ իսկապես դուր է գալիս մեր քոլեջի յուրահատուկ ուսուցման ձևը․ այստեղ դասերը ոչ թե պարզապես նյութի փոխանցում են, այլ իրական փորձառություն, որտեղ դու սովորում ես մտածել, ստեղծել ու փորձել քո ուժերը։ Այդ ազատ ու նորարար միջավայրը հենց այն է, ինչ ինձ այսօր առավել մոտ ու ոգևորիչ է թվում։
Նյութն ամբողջությամբ՝ հետևյալ հղումով։