Ամփոփում ենք 2025-ի առաջին շրջանը
Մարիամ Ասատրյան
2025 թվականի ուսումնական տարվա առաջին շրջանի ամփոփում քոլեջում․ միասին անցած ճանապարհ, հասունացում և ապրող կրթություն:
Ուսանողների ամփոփումները՝
Թամարա Մադոյան՝ ․․․․․Այս ընթացքում ես առաջին անգամ զգացի, որ կարող եմ համատեղել իմ հետաքրքրությունները դասերի հետ։ Ամենաշատ ուրախությունը հենց այն էր, որ նախագծերը հնարավորություն էին տալիս պատմել իմ սիրելի թեմաների մասին և կիսվել դասընկերներիս հետ։ Դա ինձ ներսից ոգևորում էր, որովհետև դասերը այլևս միայն պարտականություն չէին, այլ նաև ինքնարտահայտման հնարավորություն։
Էլիզա Բաբայան՝․․․․Այս ուսումնական տարին ինձ նվիրեց բուռն էմոցիաների մի իսկական փոթորիկ, մի զգացմունքային վերելք, որն ամբողջությամբ կտրուկ հակադրվեց իմ նախկին պատկերացումներին։
Մանուշակ Թորոսյան՝․․․․Իմ ձեռքբերումներից առաջինը կնշեմ ընկերներիս, որոնք շատ կարևոր են ինձ համար և մեծ դեր ունեն իմ կյանքում։ Ինձ համար մեծ ձեռքբերումներից մեկն էլ տարբեր ծրագրերի ուսուցումն է։ Սակայն ամենակարևոր ձեռքբերումներիցս կարող եմ համարել հայրենիքին ավելի մոտ լինելը։ Ճամփորդությունները կրկնակի սեր տվեցին իմ հայրենիքի նկատմամբ, և դա՝ ըստ ինձ, գրեթե ամենակարևոր արժեքներից է։
Նյութն ամբողջությամբ՝ հետևյալ հղումով։