Նոր տարի, նոր սպասելիքներ
Տաթև Արզումանյան
Ամեն ինչի նորը հետաքրքիր է ու գրավիչ, քանի դեռ չի սպառել իրեն, քանի դեռ ասելիք կամ անելիք ունի։ Մանկավարժությունն ինձ համար նոր ուղղություն է, նոր գործունեություն, որն ինձ մեծ բավականություն է պարգևում, քանի որ ասելիքն ու անելիքն այստեղ անսպառ են ու մշտապես նորացվող։ Անձի ձևավորումն ու դաստիարակությունը, կրթությունն ու ուսուցումը, ինչպես նաև նրա զարգացումը մանկավարժության հիմնական հասկացություններ են, որոնք հարատև առաջ շարժվող, կատարելագործվող գործընթացներ են։ Այդ է պատճառը, որ անընդհատ առաջ գնալով, ճանապարհին արգելքներ հաղթահարելով, երբեմն ընկճվելով, ապա նոր մարտավարությամբ զինվելով ու հայացքը դեպի լուսավոր բարձունքն ուղղելով՝ մանկավարժն իր անխոնջ աշխատանքով նվաճում է նոր բարձունքներ, կերտում նոր ճակատագրեր, մշակում նոր ուղիներ, նոր մոտեցումներ, գրանցում նոր հաղթանակներ։ Եվ այս յուրաքանչյուր «նոր»- ի մեջ մանկավարժը դնում է իր սերն ու եռանդը, որն էլ բումերանգի օրենքով վերադառնում է՝ սիրով ու փառքով օծելով նրան։ Ավելին՝ բլոգում։