Ձմեռային ազգագրության փառատոն 2026
Ձմեռային ազգագրության փառատոնի նպատակն է՝
- Վերարժևորել և տարածել հայկական ազգային մշակույթը․
- Զարգացնել ազգային ինքնագիտակցությունը սովորողների շրջանում․
- Կենդանի կերպով ներկայացնել հայ ժողովրդի խոհանոցը, երգը, պարը, բանահյուսությունն ու մարզական ավանդույթները․
- Համայնքային համախմբում և հանրային ուրախություն։
Մասնակիցներն են սովորողները, դասավանդողները, մշակութային խմբերը, ընտանիքը, համայնքը, անհատներ։
Փառատոնի բովանդակությունը՝
Ուսումնաարտադրական խոհանոց՝ ծանոթանալ, ծանոթացնել հայկական ավանդական ուտեստներին, դրանց պատրաստման պատմությանը և գործնական
հմտություններին։
- Հայկական ավանդական ուտեստների ներկայացում (հարիսա, ժենգյալով հաց, տոլմա, ղափամա և այլն)
- Ուսումնաարտադրական խոհանոցային աշխատարաններ (խմբային պատրաստում)
- Ուտեստների ծագման մասին պատմություններ և ավանդություններ
- Հացաթխման ծես
- Տաք ուտեստներ
- Տոնական ուտեստներ
- Քաղցրավենիք և թեյի մշակույթ
- Համաշխարհային, արևելյան, արևմտյան Հայաստանի խոհանոցներ
- Հանրային համտես-ցուցադրություն
- Ծիսական Ղափամա․ հունվարի 23
Ազգային երգ, պար, պարերգ՝ ներկայացնել հայկական երգի և պարի բազմազանությունն ու հոգևոր արժեքը։ Ամփոփումը՝ Ղափամայի ամենամյա ծեսով
- Ազգային պարերգերի ուսուցում
- Ազգային պարերի ուսուցման բաց հարթակներ
- Աշխատարաններ՝ հրավիրյալ մասնագետների, հյուր խմբերի մասնակցությամբ
Հանրայնացման ներկայացման հարթակները՝
- դասարանական երգչախմբերով
- դասարանական համույթներով
- համերգ-հանդիպումներով
- սովորող-սովորեցնող նախագծով
- հարցազրույցներով
- հարսանեկան ծեսով
- ուրբաթ-համերգով
- ուսումնական ժամերգությամբ
- առավոտյան ընդհանուր պարապմունքներով
- արտագնա ճամփորդություններ, այցեր, փոխայցելություններ, այլ․․․
Բանահյուսություն՝ ծանոթացնել բանահյուսական ժանրերին և ժողովրդական իմաստությանը։
- հայկական հեքիաթների, առակների, ասացվածքների ընթերցում
- ազգային խաղերի ներկայացում
- բանահյուսական կերպարների բեմականացում
- տարեցների հետ հանդիպում՝ կենդանի հիշողությունների փոխանցում
- բարբառներ
- բարեմաղթանքներ
- օրհնանքեր
- անեծքներ
- հանելուկներ
- անեկդոտ
- առածներ
- ասացվածքներ
- էպոս
- հեքիաթ
- ավանդապատում
- դյուցազնապատում
- հերոսապատում
- օտար լեզուներով թարգմանություններ
- գերդաստան, տոհմածառ, ընտանիք
Արդյունք՝
Վերականգնվում է բանավոր խոսքի և ազգային մտածողության արժեքը։
Արատեսի դպրական կենտրոն
Ազգագրական փառատոնի շրջանակում առանձնահատուկ ուղղությամբ ներկայացվում է Արատեսի դպրոցական կենտրոնը՝ որպես բնության, պատմական միջավայրի, ավանդական կենսակերպի և ժամանակակից կրթական փորձի համադրությամբ ձևավորված կենդանի ազգագրական լաբորատորիա։
Ուսումնական Արատեսը որպես՝ ավանդական գյուղական կյանքի վերապրում, գերդաստան, տոհմածառ, ընտանիք, բնապահպանական մտածողության փոխանցում, ազգային արժեքների գործնական կիրառման օրինակ։
- Արատեսի միջավայրի մշակութային շերտերը․
- քանդակների ուսումնասիրություն, վերլուծություն․
- դպրոցական համայնքի առօրյան՝ որպես ազգագրական նյութ․
- կրթության և ազգային ինքնության կապը ժամանակակից կենցաղում։
Փառատոնի համակարգող՝ Սյուզի Մարգարյան։
Ավագ դպրոց՝ Լուսինե Խաչոյան, Նունե Մովսիսյան
Միջին դպրոց՝ Տաթև Աբրահամյան
Արևելյան դպրոց՝ Արմինե Գոգինյան
Հարավային դպրոց՝ Ջուլի Ղազարյան
Հյուսիսային դպրոց՝ Հասմիկ Մաթևոսյան
Արևմտյան դպրոց՝ Սեդա Թևանյան, Աննա Երիցյան
Քոլեջ՝ Կարինե Ղարախանյան