Դասավանդողների տարեկան հաշվետվություններ․ օտար լեզվի դասավանդողներ
Գոհար Բալջյան
Արևմտյան դպրոցում 2025-2026 ուսումնական տարում ռուսերենի և անգլերենի երեքական դասավանդող ունենք, ովքեր դասավանդում են 1-6-րդ դասարաններում։ Օտար լեզվի դասավանդումն իրականացվում է երգերի, խաղերի, բանավոր զրույցների, հարցուպատասխանների, իրավիճակային ներկայացումների, ընտանեկան ֆլեշմոբերի և լեզվական առաջադրանքների, տեքստերի ընթերցումների միջոցով։ 1-6-րդ դասարանում ուսումնական պլանով անգլերենին և ռուսերենին տրամադրվում է շաբաթական երկուական ժամ, 1-3-րդ դասարաններում կազմակերպվում է ամենօրյա պարապմուքնների տեսքով՝ 20-ական րոպեով։ Արևմտյան դպրոցում այս ուսւոմնական տարի անգլերեն են դասավանդում Հայկուհի Հովհաննիսյանը, Հասմիկ Սարիբեկյանը, Անահիտ Ամիրխանյանը, ռուսերեն՝ Էլինա Սիմոնյանը, Անի Ավետիսյանը, Նունե Սմբատյանը։ Վերջիններս իրենց բլոգում ներկայացրել են 1-ին ուսումնական շրջանի իրենց աշխատանքի ամփոփումը՝ անդրադառնալով հաջողություններին և դժվարություններին։