Հանդիպում Լիլիթ Աղաջանյանի հետ. լուսաբանում
Վարդան Կարապետյան
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա /դեկտեմբերի 10/ և «Մարդու իրավունքների պաշտպանության օմբուդսմենի ինստիտուտի դերը Հայաստանում» հետազոտական աշխատանքի շրջանակներում դեկտեմբերի 16-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր էր այցելել ՀՀ ՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Աղաջանյանը։ Հանդիպման թեման էր՝ «Երեխայի կրթության իրավունքի իրացումը անվտանգ միջավայրում», սակայն բանախոսը, որպես ներածություն, համառոտ անդրադարձավ երեխայի իրավունքներին։ Հանդիպումն անցավ հարցուպատասխանի և քննարկման ձևաչափով, ինչն ավելի արդյունավետ դարձրեց այն։
Ամփոփումը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում
Նախաձեռնությունը՝ Արամ Միրզոյանի /11-րդ դասարանի սովորող/
Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի