Ձմռան հեքիաթն անձրևանոցում
Մարինե Մարտիրոսյան
Արևելյան դպրոցի 2.2 դասարանում այսօր ծննդյան ծես էր։ Մեր հեքիաթ աղջկա՝ Տաթևի ծննդյան օրն է։ Բարի մաղթանքներով, ձմեռ ընթերցումներով, ստվերային խաղ-բեմադրությամբ շնորհավորեցինք մեր գեղեցկուհուն։ Հնարամիտ և ստեղծագործ են մեր սեբաստացիները, ամեն ինչ շատ արագ, հանպատրաստից հարմարեցնում են իրենց ուսումնական, ստեղծագործական միջավայրին, դարձնում խաղի մի մասը, հորինում ու փոխանցում նորը այլընտրանքային, հետաքրքիր անսպասելի լուծումներով։ Նյութը` դասարանական բլոգում։