Ամանորյա տոնավաճառ
Դեկտեմբերի 18-ին և 19-ին
Սիրելի՛ բարեկամ, դեկտեմբերի 18-ին և 19-ին՝ 13։00, կրթահամալիրի «Սեբաստացի» կենտրոնում ամանորյա տոնավաճառ է՝ տոնական ցուցահանդես, համերգ, հանգանակություն։
Սեբաստացի տաղավարում ներկայացված են կրթահամալիրի սովորողների ուսումնական արտադրանքները՝
- ձեռագործ աշխատանքներ՝ կավե կիրառական արվեստ, կտորե պայուսակներ, մոմեր և այլն։
- փոքր, բայց արժեքավոր նվերներ
- Սեբաստացի գինի
Տոնավաճառին ելույթ կունենան Սեբաստացի երգեցիկ խմբերը։
Մասնակիցները՝
Դեկտեմբերի 18՝ Արևելյան, Հյուսիսային, Միջին դպրոցների ընտրությամբ գործունեության խմբեր
Սեբաստացի տոնական ցուցահանդես, համերգ, հանգանակությունը հնարավորություն է փոքր քայլով մեծ գործ անելու։
Տոնի ընթացքում կատարված յուրաքանչյուր ներդրում ուղղվում է Արատեսի դպրական կենտրոնի զարգացմանը՝ որպես կրթական, բնապահպանական և համայնքային բաց հարթակ։
Տոնի ընթացքում կատարված յուրաքանչյուր ներդրում ուղղվում է Արատեսի դպրական կենտրոնի զարգացմանը՝ որպես կրթական, բնապահպանական և համայնքային բաց հարթակ։
Ձեր աջակցությամբ
- կկառուցենք ֆուտբոլի դաշտ
- կունենանք աստղադիտարան-հետազոտության կենտրոն