«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ
Հայտարարություն
«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հեղինակային հանրակրթական ծրագրեր իրականացանող փորձարարական-հետազոտական միավորում կրթահամալիրի տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջները.
- ՀՀ քաղաքացիություն,
- բարձրագույն կրթություն,
- վերջին 5 տարիներին գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
- կրթահամալիրում իրականացվող պետական այլընտրանքային՝ կրթահամալիրի մանկավարժական աշխատողների կողմից մշակվող, ներդրվող, տարածվող հեղինակային մանկավարժության ծրագրերի, կրթահամալիրի զարգացման ծրագրերի հիմնադրույթների իմացություն,
- հեղինակային մանկավարժության կազմակերպման փորձ, հրապարակումներ։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը.
- դիմում կրթահամալիրի խորհրդի նախագահի անունով,
- ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- ինքնակենսագրություն,
- հրապարակումների ցանկը, գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրա առկայության դեպքում),
- կրթահամալիրի 2026-2029 թթ զարգացման ծրագիր։
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են կրթահամալիրի տնօրենի գրասենյակում (էլ․ հասցե՝ info@mskh.am; հասցե՝ Րաֆֆու 57, հեռախոս՝ 010 74 72 46), 2025թ. դեկտեմբերի 23-ից մինչև 2026թ․ հունվարի 23-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 16։00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2026թ. փետրվարի 4-ին, ժամը 17:00, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստացի» կենտրոնում (հասցե՝ Րաֆֆու 57, հեռախոս՝ 010 74 72 46; 091 43 10 99):