«Ձմեռ պապ» մրցանակ
Հայտ
«Ձմեռ պապ» մրցանակը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամենամյա մրցանակ է, որը տրվում է կրթահամալիրի աշխատողին, սովորողին, նախագծային խմբին՝ 2025 թ․ իրականացված նախագծերի համար, 2026թ․ հունվարյան ստուգատեսին իրականացված նախագծերի համար։
Դասավանդողի համար պարտադիր է «Դպիր» մանկավարժական ամսագրում նախագիծը հոդվածով ներկայացնելը։
Նախագծերին ներկայացվող պահանջներ
- Նորարարություն
- ուսումնական գործում նոր մոտեցման, գործիքի կիրառում, արդյունքների ներկայացում.
- այլոց առաջավոր փորձի ուսումնասիրություն, ըստ իր հեղինակային ծրագրի փորձարկում, արդյունքների ներկայացում
- Կրթական փոխանակումների նախագծում հետևողականություն՝ որպես հեղինակային ծրագրի տարածում, արդյունքների գրանցում
- Հայրենագիտական ճամփորդության նոր ուղղության փորձարկում՝ կանգառներով, քայքի երթուղիներով, հանդիպումներով, արդյունքների ներկայացում
- Սովորող-սովորեցնող նոր նախագծեր՝ որպես ուսուցման նոր մոդել
- Ծեսով, փառատոնով ուսուցման նոր մոդուլ
- Ուսումնական նախագծերի հետևողական շարք՝ մշակմամբ, արդյունքներով
- Կրթահամալիրային-օրացուցային, դասավանդողի, սովորողի անհատական, ստարտափ նախագծերի մշակում, համակարգում, արդյունքների ներկայացում
- Հեղինակային կրթական ծրագրի զարգացմանն ուղղված այլ նախագծեր։
2025 թվականին իրականացրած նախագծերի համար «Ձմեռ պապ» մրցանակի ՀԱՅՏԸ ԼՐԱՑՐՈ՛Ւ ԱՅՍՏԵՂ։
Հայտերը քննարկում են մասնախմբերը, Ձմեռ պապին ներկայացնում մրցանակակիրների մասին առաջարկ։
2025 թ. հայտերը լրացնելու վերջնաժամկետը՝ հունվարի 10:
2026թ․ հունվարյան ստուգատեսին իրականացված նախագծերի համար «Ձմեռ պապ» մրցանակի ՀԱՅՏԸ ԼՐԱՑՐՈ՛Ւ ԱՅՍՏԵՂ։
Հայտերը քննարկում են ստուգատեսների համակարգողները, Ձմեռ պապին ներկայացնում մրցանակակիրների մասին առաջարկ:
2026թ. հունվարյան ստուգատեսների հայտերը լրացնելու վերջնաժամկետ՝ հունվարի 30:
Ձմեռ պապին օգնում են «Դպիր» ամսագրի խմբագիրը, մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնի, արհեստակցական կազմակերպության ղեկավարները, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի, կրթահամալիրի տնօրենները։