Հանդիպման հրավեր
Վարդան Կարապետյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առընթեր «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, իր գործունեության շրջանակներում, կարևորում է դպրոցականների շրջանում պատմամշակութային ժառանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը և ազգային արժեքների նկատմամբ հետաքրքրության խթանումը:
Այս համատեքստում գիտահետազոտական կենտրոնի մասնագետները, հասարակագիտական մասնախմբի նախաձեռնությամբ, կհյուրընկալվեն կրթահամալիրի հետազոտական վարժարանում՝ հանդիպելու սովորողների և դասավանդողների հետ...
Հանդիպման օր՝ դեկտեմբերի 9
Ժամ՝ 13:00-14:20
Վայր՝ վարժարանի ընթերցասրահ
Մասնակիցներ՝ հետազոտական վարժարանի սովորողներ, Քոլեջի ուսանողներ, հայրենագետներ, հասարակագետներ, այլ շահագրգիռ անձինք
Հանդիպման նախագիծը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում
Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի
Լուսաբանումը՝ Քոլեջի կինո-ֆոտո խմբի ուսանողների /պատասխանատու՝ Սուսան Ամուջանյան/