«Մխիթարյան միաբանության հայրերը» նախագծի մեկնարկ. լուսաբանում
Վարդան Կարապետյան
Դեկտեմբերի 3-ին հետազոտական վարժարանի ընթերցասրահում տեղի ունեցավ կլոր սեղան, որով մեկնարկեց «Մխիթարյան Միաբանության հայրեր» նախագիծը։ Նախագծի ստեղծման գաղափարը ծնվեց Սեբաստացու օրերին՝ կրթահամալիրի հիմնադիր տնօրենի հետևյալ մտքից. «մենք լավ չենք ճանաչում Մխիթարյան միաբանության հայրերին»…և ահա, այս նախագիծը հիանալի հնարավորություն է ճանաչելու, հետազոտելու Մխիթարյան հայրերին, նրանց անցած ճանապարհը, թողած գիտական ժառանգությունը: Մխիթարյան միաբանությունը, որը Մխիթար Սեբաստացու ժառանգությունն է հայ ժողովրդին, պետք է սեբաստացիներին և հանրությանը ներկայացվի բազմակողմանի։
Լուսաբանում են մասնակիցները՝
Նյութը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում
Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի
Էջի լուսանկարը՝ Մարինե Բանդիկյանի