«Ճպուռն ու մրջյունը»` ձմռան հեքիաթում
Մարինե Մարտիրոսյան
Արևելյան դպրոցի 2.2 դասարանի սովորողները ձմռան գովքով, ճպուռի ու մրջյունի խաղ-ասիկով ճամփորդում են տարվա չորս եղանակները միջով։ Սեբաստացի ստեղծագործ մայրիկն այսօր մեր հյուրն էր, մեր խաղ-գործունեության մասնակիցն ու ընկերը։ Իմացումի հրճվանքը ծնվեց ոչ միայն ստեղծագործության բերանացի ընթերցման խաղ-կազմակերպումով, այլև ստեղծագործական ընթացքի երևակայելու, ընկերոջը շարունակել-լրացնելու, կերպարի դերում ապրումակցելու կարողությամբ։ Նյութը` դասարանական բլոգում։