Մենք այսօր միայն բացեցինք այդ դուռը…

Մենք այսօր միայն բացեցինք այդ դուռը…

Քնարիկ Ներսիսյան

Առավոտը դեռ չէր բացվել, ու երկինքը՝ դեռ չէր ընտրել իր առաջին գույնը, երբ մենք հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում։ Օդը սառն էր, բայց ոչ կտրուկ, այլ այնպիսին, ինչպիսին լինում է ճանապարհից առաջ, երբ աշխարհը պահում է շունչը՝ կարևոր առաքելությանը ընդառաջ։
Ժամը 8:00-ին շարժվեցինք. օրը դեռ չէր գրվել, բայց արդեն ուներ պատմություն։
Ճանապարհին մեզ դիմավորեց արևածագը՝ ոչ որպես տեսարան, այլ որպես ուղեկից։ Արդեն այդ պահից իմ մեջ ծնվեց ցանկություն՝ հիշել ամեն բան․ճանապարհի գույնը, գետի փայլը, լեռների շշուկը, ուսանողների աչքերում առկա հուզմունքը, սովորողներին անհայտ, բայց ներսից արդեն բացված պատրաստակամությունը՝ դառնալու քարերի, լռության, պատմության ու լույսի ընթերցողներ։


Ավելին ընթերցեք բլոգում։

northschool