«Իմ գերդաստանը» նախագծի առաջին փուլի արդյունքների ներկայացում

«Իմ գերդաստանը» նախագծի առաջին փուլի արդյունքների ներկայացում

Վարդան Կարապետյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նոյեմբերը սեբաստացիական ամիս էր՝ Սեբաստացու օրեր, որի շրջանակում Արևելյան դպրոցի 6-րդ դասարանի սովորողների նախագծային խումբը նոյեմբերի 26-ին ներկայացրեց «Իմ գերդաստանը» ընտանեկան նախագծի իրականացման առաջին փուլի արդյունքները։ Հավաքին ներկա էին սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ինչպես նաև կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, ով առանձնահատուկ վերաբերմունք ունի «Իմ գերդաստանը» նախագծի նկատմամբ։ Նախագծի շնորհիվ սովորողները հարստացրեցին իրենց կյանքը՝ արմատների ենթագիտակցական ընկալումը դարձնելով գործնական աշխատանք և իրենց ապագան կառուցելով անցյալի ու ներկայի զգայական և մտավոր հիմքի վրա:


Լուսաբանումը՝ դասավանդողի բլոգում


Նախագծի ղեկավար՝ Վարդան Կարապետյան
Տեսանյութերը և լուսանկարները՝ Անուշ Բարխուդարյանի

easternschool