Մասնակցություն աշխատաժողովի

Մասնակցություն աշխատաժողովի

Նոյեմբերի 26-ին Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում տեղի ունեցավ աշխատաժողով։ Խորագիրը՝ Ներառականությունը որպես անվտանգ և ապահով կրթական միջավայրի հիմք։

Միջոցառմանը մասնակցում էին Երևանի  Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ուսումնական հաստատությունների տնօրեններ, մասնագետներ։

Միջոցառման կազմակերպման համար ազդակ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2025-2026 ուսումնական տարին Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի  հռչակելը։
Աշխատաժողովը մեկնարկեց պանելային քննարկմամբ, որին մասնակցում էին անվտանգ կրթական միջավայրի ապահովման գործում առանցքային դերակատարություն ունեցող ոլորտների պատասխանատու ներկայացուցիչներ։ Այնուհետև աշխատաժողովի խոսնակները հանդես եկան զեկույցներով։ Հրավիրվել էին մանկավարժահոգեբանական ոլորտում գործունեություն ծավալող առաջատար մասնագետներ, կրթական կառույցների ղեկավարներ։

Թեման արդիկանա էր, կարևոր, քննարկման արդյունքները՝ օգտակար։

MSKH southschool