Մասնակցություն միջազգային գիտաժողովի. լուսաբանում
Հասարակագիտական մասնախումբ
Նոյեմբերի 25-ին ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետը կազմակերպել էր «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը, որը նախաձեռնել էր Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն ու ֆակուլտետում գործող Հայաստանում և Սփյուռքում պատմության ուսուցման հիմնախնդիրների հետազոտական գիտական կենտրոնը: Մանկավարժական համալսարանի հարկի տակ համախմբվել էին ՀՀ-ի և արտասահմանյան գիտակրթական տարբեր կառույցների առաջատար մասնագետներ՝ քննարկելու ոլորտի հիմնախնդիրներն ու կիսվելու իրենց հետազոտությունների արդյունքներով։ Կրթահամալիրի հասարակագիտական մասնախմբից գիտաժողովին մասնակցել են Լևոն Միրզոյանը, Նազելի Պետրոսյանը և Անի Ադամյանը:
Լուսաբանումները՝ մասնակիցների բլոգներում.
Նյութը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում
Մասնախմբի ղեկավար՝ Վարդան Կարապետյան
Լուսանկարը՝ Նազելի Պետրոսյանի բլոգից