«Իմ ընտանիքը». պատմություններ գծից այն կողմ
Քնարիկ Ներսիսյան
Մանկական երեւակայությունը հաճախ ավելի ճշմարիտ է իր լեզվով, քան մեծահասակների տեքստերը (փոքրիկ Իշխանը կհաստատի):
Այս աշխատարանում ականատես ենք լինում այն աշխարհին, որտեղ գծերը դեռ չեն սովորել վախենալ, գույները՝ կասկածել, իսկ կերպարները՝ «պատշաճ», ձիգ կանգնել։ Փարիզից ժամանած նկարիչ, արվեստագետ Վաչե Դեմերճյանը այսօր ստեղծեց ազատ, խաղային, վստահ միջավայր, որտեղ երեխաները դարձան իրենց սեփական պատմությունների հեղինակները։
Ավելին՝ այստեղ