Հեղինակային կրթական ծրագիր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. 2025-2026 ուսումնական տարի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական հետազոտական միավորումը (այսուհետ՝ կրթահամալիր) 1989թ. ՀԽՍՀ կառավարության կողմից ստեղծվել է մանկավարժական ստեղծագործական կոլեկտիվի մշակած կրթական հեղինակային հայեցակետի ներդրման և հետագա զարգացման համար (տես 14.07.1989թ. ՀԽՍՀ ժողկրթության մինիստրության կոլեգիայի թիվ 12 որոշում, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի 05.1990թ. N216 որոշում), որպես բովանդակությամբ, նյութական միջավայրով, կազմակերպմամբ պետական կրթական ծրագրին այլընտրանք հեղինակային կրթական ծրագիր։
Բլեյան դպրոց անունով հայտնի «Ստեղծողի մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր, անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ։ Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով» հեղինակային կրթական ծրագիրը՝ հիմնական և լրացուցիչ (այսուհետ՝ ծրագիր) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով երաշխավորված հանրակրթական ծրագիր է (տես ՀՀ օրենքը «Հանրակրթության մասին», ՀՀ օրենքը ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 09.02.2022թ. ՀՕ-35-Ն)։
Ծրագիրը մշակվում, լրամշակվում, հաստատվում, կազմակերպվում, տարածվում է կրթահամալիրի կանոնադրությամբ սահմանված կարգով։
- Հիմնադրույթներ
- Ծրագրի հեղինակը կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումն է՝ իր մանկավարժական հավաքանիով, ծրագրի մշակման, իրականացման, տարածման համապատասխան կազմակերպական կառուցվածքով՝ կառավարման խորհուրդ, մասնաժողով, մանկավարժության լաբորատորիա, մանկավարժության կենտրոն, մասնագիտական խմբեր։
- Ծրագրի մշակմանը, լրամշակմանը, տարածմանը անհատապես և խմբով մասնակցում են ուսուցիչները, մասնագետները, սովորողները` որպես ստեղծող անհատ, որը՝
- աշխատում է սովորելով, ուսումնասիրելով.
- ստեղծական աշխատանքն ու առաքելական ոգին կարևորում է.
- ազատությունն ու կրթությունն անանջատ է համարում.
- շարունակ զարգացնում է իր կարողություններն ու անձնային որակները, զորացնում կամքը.
- կրթության խնդիրն է համարում շրջակա միջավայրը խնամված, հետաքրքիր և գրավիչ դարձնելը, ավելի տնտեսող, բարեկիրթ, նախաձեռնող, հայրենատեր քաղաքացի դառնալը.
- տանը, դպրոցում, ամենուր գործածում է մեդիան, ուսումնասիրում, թարգմանում, փոխանցում է.
- հարուստ և կենդանի է պահում մայրենին ու մշակույթը:
- Ծրագրի պատվիրատուն պետությունն է և կրթական համայնքը՝ որպես ծրագիրն ընտրող մարդկանց հավաքանի՝ աշխատողների, սովողների, ծնողների, շրջանավարտների, գործընկերների։
- Ծրագրի զարգացման հիմքում ուսուցման միջավայրը և կազմակերպումը հասարակության զարգացմանը, անհատի պահանջմունքներին և առանձնահատկություններին առավել համապատասխան դարձնելն է և կրթահամալիրում իրականացվող հանրակրթական, մասնագիտական կրթության ծրագրերի, լրացուցիչ կրթության, ինքնակրթության փոխկապվածությունը։
- Բլեյան դպրոցի 7 հոմանիշները՝ միաբանություն, կրթական պարտեզ, արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաների ցանց, ստեղծողի դպրոց-կոոպերատիվ, արշավախումբ, համույթ, փեթակ (մրջնանոց, ընտանիք)։
- Բլեյան դպրոցի 7 որակները՝ ոգեղենություն, ստեղծականություն, ուսումնատենչություն, կատարելության ձգտում, համերաշխություն, հոգատարություն, հայրենաշինություն։
- Ծրագրով ապահովվում են հանրակրթության պետական չափորոշիչով պահանջվող միջնակարգ կրթության ութ կարողունակությունների ձևավորումը և զարգացումը՝ լեզվական, սովորել սովորելու, ինքնաճանաչողական և սոցիալական, ժողովրդավարական և քաղաքացիական, թվային և մեդիա, մշակութային, մաթեմատիկական և գիտատեխնիկական, տնտեսագիտական, ըստ հանրակրթության ծրագրերի՝ շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները։
- Կրթական միջավայրի փոփոխություններն իրականացվում են «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի, սովորողների և ուսուցիչների, գործընկերների համատեղ իրականացվող նախագծերով։
- Չափորոշիչ
Ծրագրի կազմակերպման պայմանները
Ֆիզիկական բաց միջավայր- Կրթական պարտեզ բնակելի արվարձանում։ Սովորողներին, ուսուցիչներին, բնակիչներին սպասարկող մատչելի, խնամված անվտանգ, ներառական անցումներ։ Գեղագիտական միջավայրի ստեղծում փառատոնային ուսուցմամբ՝ սովորողների, ուսուցիչների, մշակույթի գործիչների աշխատանքի հանրային ներկայացում կրթական պարտեզի պուրակներում։
- Խաղողի թառմաների, պտղատու այգիների ստեղծում, պահպանում, զարգացում։ Դպրոցի ներսն ու բակը, կից տարածքները սովորողների և աշխատողների ամենօրյա խնամքի առարկա։
- Անընդհատ փոփոխվող միջավայր՝ ներսում, դրսում, որպես անհատի մտքի, ճաշակի, հոգևոր ներուժի զարգացման գործոն.
- դպրոցի շենքը՝ ուսուցման անպատ, թափանցիկ միջավայր,
- ուսումնական տանիքներ, վերնատներ,
- ազատագրված նկուղը՝ ուսումնական տարածք,
- բացօթյա պարապմուքների համար ձևավորված տարածքներ։
- Բաց դռներով ուսումնական հաստատություն, առանց դռնապանի-պահակի-հսկիչի։ Միջանցքների և կաբինետների վերածում միասնական ուսումնական միջավայրի։
- Գրադարան ուսումնական կենտրոն՝ իր բաց ընթերցարաններով. բացօթյա ընթերցարաններ, ընթերցողական անկյուններ։
- Կրթահամալիրի քոլեջը՝ որպես հանրակրթական միջավայր։
- Համացանց ամենուր՝ ներսում-դրսում։
- Սովորողի, ուսուցչի՝ անհատական ուսումնական թվային գործիքով (նոթբուք-նեթբուք-պլանշետ) հաճախում, թվային ուսուցմանը հարմարացված կաբինետներ։
- Բազային կրթության դպրոց-պարտեզ ուսումնական հաստատություն.
- 2-5 տարեկանների ընդարձակ խմբասենյակները՝ սանի ինքնուրույնության, խմբի ինքնավարության զարգացման ամբողջական միջավայր՝ մարզահրապարակ-ննջարանով, խոհանոցով, սանհանգույցով, գործիքներով, պիտույքներով.
- Իմացումի հրճվանք ծրագրի 1-ին դասարանների կաբինետներ՝ կահավորված սրահներ՝ ընթերցարանով, հանգստի անկյունով, սահանգույցով,
- ուսումնական բաց կաբինետներ, սրահներ,
- մարզադահլիճ,
- կանաչ պարտեզ ներսում և դրսում.
- մայիս-սեպտեմբերի բացօթյա լողափեր։
- Ուսուցման մասնագիտական միջավայր՝ արհեստանոցների, արվեստանոցների, լաբորատորիաների, սրահների ցանց։
- Դպրոց բնության գրկում՝
- Արատեսի դպրական կենտրոնի շուրջտարյա գործունեություն
- Արտանիշի վրանային ամառային ճամբար։
- Բնասերի դպրոց՝
- ուսումնական ագարակ՝ կենդանիներ, թռչուններ, բույսեր
- ուսումնական երկրագործության միջավայր՝ պարտիզպանի անկյուններ ուսումնական հաստատություններում, «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի Սարալանջին, Արատեսում.
- ուսումնական ջերմոց.
- ուսումնական մեղվանոց Արատեսում։
- Բնագետի դպրոց՝
- ինժեներական ստեղծագործության, սարքաշինության, ՏՏ-ռոբոտաշինության, բնագիտության, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության լաբորատորիաներ։
- Գեղարվեստի դպրոց՝
- Ճարտարապետության, քանդակի, գունանկարի, գծանկարի, դիզայնի, ոսկերչության, խեցեգործության, կտորի, թելի գեղարվեստական մշակման արվեստանոցներ։
- Մարզադպրոց՝ մարմնամարզական, խաղային մարզաձևերի, թենիսի, մենամարտության մարզաձևերի սրահներ, հրաձգարան-նետաձգարան, փակ լողավազան, մարզադաշտեր, ձիավարժարան, հեծանվային ակումբներ, հեծանվային ուղիներ, վազքուղիներ
- Երաժշտության դպրոց, դասական և ազգային երաժշտական գործիքներ, համերգասրահներ։ Դաշնամուր ամենուր՝ խմբասենյակներում, 1-3-րդ դասարաններում, սրահներում։
- Խաղողի և գինու դպրոց՝ խաղողի թառմաներ, գինեգործության արհեստանոց-լաբորատորիա։
- Ուսումնական խոհանոց, հացաթխման արհեստանոց, ուսումնական մառան։
- Համակարգիչը, ֆոտո-տեսախցիկ-ձայնագրիչ-հեռախոսը՝ յուրաքանչյուրի ուսումնական ամենօրյա գործիք։
- Խուրջինով-ուսապարկով հաճախում։
- Ուսապարկը, քնապարկը, արշավականին անհրաժեշտ այլ պարագաներ՝ սովորողի, ուսուցչի ուսումնական անհրաժեշտ պիտույքներ։
Բաց մեդիամիջավայր- Ուսումնական կայք, ենթակայքեր՝ մասնաճյուղ ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների, մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնի։
- Ուսուցչի, սովորողի կողմից ստեղծվող մեդիագրադարան։
- «Դպիր» մանկավարժական ամսագիր։
- «Պարտեզ» նախադպրոցական ծրագրի կայք։
- Դասավանդողների ուսումնական բլոգներ։
- Սովորողների ուսումնական բլոգներ՝ սկսած 3-րդ դասարանից (Արևելյան դպրոց-պարտեզի, Արևմտյան դպրոց-պարտեզի, Հյուսիսային դպրոց-պարտեզի, Հարավային դպրոց-պարտեզի, Միջին դպրոցի, Ավագ դպրոցի, քոլեջի)։
- Սեբաստացի TV-ռադիո՝ դպրոցական, դասարանական խմբագրություններ։ մանկապատանեկան հանդեսներ, մասնագիտական-խմբային, նախագծերի բլոգներ։
- mskh.am փոստային համակարգ։
- Ուսումնական տեղեկատվության էլեկտրոնային գրանցում։
- Սոցիալական ցանցերում կրթահամալիրի, դպրոցի, խմբի, աշխատողի և սովորողի անհատական էջեր, ալիքներ։
Ծրագրային-կազմակերպական միջավայր- Ընդունելության բաց համակարգ՝
- 2-4 տարեկան սանի, 5 տարեկանի
- 1-9-րդ դասարանի սովորողի՝ մուտքի ճամբարներով.
- 10-11-րդ դասարանի սովորողի՝ մուտքի ճամբարով, աշխատարաններով։
- Անհատական ուսումնական պլաններ՝ սկսած 1-ին դասարանից, ընդհանուր հանրակրթական, սովորողի ընտրությամբ դասընթացների-գործունեության, լրացուցիչ կրթության, ինքնակրթության ծրագրերով։
- Ուսումնական օրվա կազմակերպում առանց զանգի։
- Ուսումնական օրացույց, ուսումնական կյանքի ծիսականացում՝ ամենօրյա ընդհանուր պարապմունքով, ամենշաբաթյա ուսումնական ժամերգությամբ, համերգով, օրացուցային տոներով, այդ թվում՝ նաև պետական, ստուգատես-փառատոներով, ծեսերով, առարկայական ֆլեշմոբներով, ցուցադրություն-ցուցահանդեսներով։
- Հանրակրթական ծրագրերի շարունակականություն՝ 2-4 տարեկանների, 5 տարեկանների, 1-3-րդ, 4-6-րդ, 7-8-րդ, 9-րդ, 10-11-րդ, 12-րդ դասարանների։
- Կրթահամալիրում իրականացվող հանրակրթական, մասնագիտական կրթության ծրագրերի, լրացուցիչ կրթության, ինքնակրթության փոխկապվածություն, համագործակցություն։
- Հեղինակային ծրագրի ուսումնական հինգ շրջան՝ կազմակերպման առանձնահատկություններով, աշխատակարգերով, ուսումնական խմբերով։
- Ուսումնական ճամբարներ՝
- ձմեռային, ամառային դպրոց-ճամբարներ.
- արշավային ճամբարի մասնակցությունը ուսումնական պլանի պահանջ՝ 3-8-րդ դասարաններում.
- ռազմամարզական ճամբարի մասնակցությունը ուսումնական պլանի պահանջ՝ 9-րդ, 10-11-րդ դասարաններում.
- ստեղծագործական հավաքներ.
- գյուղական, հայրենագիտական, փառատոնային, նախագծային այլ ճամբարներ։
- Ուսուցման կազմակերպում սովորողի անհատական ուսումնական պլանով, սովորողի ընտրության ընդարձակվող հնարավորությամբ ՝
- 1-ին դասարանից՝ նախասիրության զարգացման դասընթացների, գործունեության ձևերի ընտրություն առաջարկվող ցանկերից.
- 1-3-րդ դասարանում 2 ժամանոց «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Բանավոր մաթեմատիկա».
- 4-6-րդ դասարանում՝ 2 կամ 4 ժամանոց մաթեմատիկոսի, հայրենագետի, բասկետբոլ, ձեռքի գնդակ, ձյուդո, մարմնամարզություն, սեղանի թենիս, սուսերամարտ, վոլեյբոլ, ֆուտբոլ, ձիավարություն, բուսաբան-կենդանաբանի, պարտիզպան-այգեգործի, դիզայների, թատերական, քանդակագործի գործունեություն, մետաղի-քարի-փայտի մշակում, ինժեներատեխնիկական ստեղծագործություն, ծրագրավորում, կինո-ֆոտո, երաժշտական (սոլֆեջիո, երաժշտական կոմպոզիցիա), պարերգ-պար.
- 7-8-րդ դասարանում՝ 2 կամ 4 ժամանոց մաթեմատիկական, բնագիտական (ֆիզիկոսի, աստղագետի, քիմիկոսի, կենսաբանի, աշխարհագրագետի), ինժեներատեխնիկական ստեղծագործություն, գործիքաշինություն-սարքաշինություն, ծրագրավորում, թվային անիմացիա, գրաֆիկ-դիզայն, թատերական, կինո-ֆոտո, օտար լեզու-թարգմանչություն (վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն), խաղողի և գինու դպրոցի (գինեգործության), մեդիալրագրություն, գունանկար-գծանկար, դիզայն-մոդելավորում, քանդակ, ոսկերչություն, երգչախմբային, պարերգի-պարի, վոկալ-գործիքային, բասկետբոլ, հրաձգություն, ձեռքի գնդակ, ձյուդո, մարմնամարզություն, սեղանի թենիս, սուսերամարտ, վոլեյբոլ, ֆուտբոլ, ձիավարություն, արհեստավորի (այդ թվում՝ նաև բրուտի, ատաղձագործի, պարտիզպանի, այգեգործի, խոհարարության, կարուձևի, գորգագործության-ասեղնագործության).
- 9-րդ դասարանում՝ 6 ժամանոց ծրագիր՝ քերականություն, մաթեմատիկա, բնագիտություն (ֆիզիկոսի, աստղագետի, քիմիկոսի, կենսաբանի, աշխարհագրագետի գործունեություն), ինժեներատեխնիկական ստեղծագործություն, գործիքաշինություն, ծրագրավորում, կինո-ֆոտո, մեդիալրագրություն, օտար լեզու-թարգմանչություն (վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն), թատերական, խաղողի և գինու դպրոցի (գինեգործության), գունանկար-գծանկար, քանդակ, դիզայն-մոդելավորում, գրաֆիկական դիզայն, նախագծում, մետաղի-քարի-փայտի մշակում, պատմաբան-հնագետ-ազգագրագետի, երգչախումբ, պարերգի-պարի խումբ, վոկալ-գործիքային խումբ, մարզական ակումբ՝ բասկետբոլ, հրաձգություն, ձեռքի գնդակ, ձյուդո, մարմնամարզություն, սեղանի թենիս, սուսերամարտ, վոլեյբոլ, ֆուտբոլ, ձիավարություն, արհեստ՝ բրուտի, ատաղձագործի, պարտիզպանի, այգեգործի, խոհարարություն, հացաթխում, կարուձև, գորգագործություն-ասեղնագործություն.
- 10-12-րդ դասարաններում՝ 4 ժամանոց 1-3 ծրագիր՝ անգլերեն, գերմաներեն, թուրքերեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն, ֆրանսերեն, պարսկերեն, հայոց լեզվի քերականություն, ընդհանուր պատմություն, հայոց պատմություն, աշխարհագրություն, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, ծրագրավորում, ինժեներատեխնիկական ստեղծագործություն, գործիքաշինություն, գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, ճարտարապետություն-նախագծում, քանդակ, դերասանի վարպետություն-բեմական խոսք, համակարգչային գրաֆիկական ծրագրեր, անիմացիա, մոնտաժ, լուսանկարչություն, օպերատորական գործ, ռեժիսուրա և բեմական գործ, սոլֆեջիո, կերպարվեստ և դիզայն, խեցեգործություն, ոսկերչություն, կար և մոդելավորում, գործվածք-գորգ-կարպետագործություն, հասարակական սնունդ, պարտեզապուրակային գործ, այգեգործություն, ատաղձագործություն, երկրագործություն
- 5-րդ դասարանից՝ նաև մարզական ակումբների ընտրության, այդ թվում՝ մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, սեղանի թենիս, սուսերամարտ, հրաձգություն (7-րդ դասարանից), հեծանվավարություն (սովորողի անհատական հեծանվով), ըմբշամարտ.
- 7-րդ դասարանից՝ երկրորդ օտար լեզվի, 10-րդ դասարանից՝ օտար լեզվի կամ լեզուների, ստեղծագործական խմբերի, ակումբների ընտրություն, այդ թվում՝ երգչախումբ, «Զենիթ բենդ», «Էլեկտրոնային երաժշտություն», «Հասկ», կինետոգրաֆների, ինտելեկտուալ խաղերի, քանդակագործի, մարզական.
- 10-րդ դասարանից՝ նաև դասընթացի ծրագրի և դասավանդողի ընտրություն.
- ուսումնական, արշավային, ռազմամարզական ճամբարի ջոկատի ընտրության.
- լրացուցիչ կրթության։
- 1-ին դասարանից՝ նախասիրության զարգացման դասընթացների, գործունեության ձևերի ընտրություն առաջարկվող ցանկերից.
- Ուսումնական պարապմունքների բազմաձևություն, այդ թվում՝ կաբինետային, բացօթյա, թանգարանում, համերգասրահում, բնության, պատմության հուշարձանի մոտ։ Ուսուցման կազմակերպման մեջ տարբեր բնագավառների մասնագետների վարպետության պարապմունքների, մշակութային, հանրային գործիչների հետ հանդիպում-ուսումնական պարապմունքների ներառում։
- Առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևերի համակցում՝ 21-րդ դարի պահանջներին, անհատի կրթական պատվերին համահունչ, սեբաստացի սովորողների համար անխոչընդոտ անցումներով։ Հեռավար ուսուցում։
- Ուսուցում անհատական համակարգչով։
- Ուսուցում բլոգներով՝ դասավանդողների, 3-րդ դասարանից սկսած՝ սովորողների, ուսումնական խմբերի։
- Առարկայական ամենամսյա ֆլեշմոբներ։
- Տնային աշխատանքը՝ սովորողի ընտրությամբ, որպես լրացուցիչ կրթության, ինքնակրթության նախագծեր։
- Լրացուցիչ կրթությունը հեղինակային հանրակրթության բաղադրիչ՝ շուրջտարյա փառատոնային ուսուցման, միջավայրի բարեկարգման-դիզայնի, ծեսի կազմակերպման-դիզայնի-խոհանոցի, մարզական-առողջարարական, հայրենագիտական, երկրագործական, տեխնոլոգիական հանրակրթություն։ Սովորողի անհատական նախաձեռնությամբ, ինքնուսուցման նախագծեր։ կրթահամալիրի արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիաներում։
- Արտադրությամբ ուսուցում։
- Ուսուցում անհատական խնդիրների ձևակերպմամբ և սեփական խնդիրների լուծմամբ։
- Ուսումնական նախագիծը՝ 7-9-րդ դասարանցու ուսումնական պլանով որոշված անհատական կամ խմբային աշխատանք։
- 10-12-րդ դասարանցու ուսումնական պլանով որոշված հետազոտական աշխատանք։
- Միջավայրի խնամքը և բարելավումը՝ ուսումնական աշխատանք։
- Սովորող սովորեցնող։
- Ամբողջական մայրենի՝ գրաբարի, արևմտահայերենի, բարբառների կիրառմամբ։
- Տարածաշրջանային, եվրոպական, այլ օտար լեզուների ուսուցում-կիրառում, լեզվական անջրպետների շարունակական հաղթահարում։
- Հանրակրթական հայրենագիտություն. քայլք, բարձունքի հաղթահարում, ճամփորդություն, արշավախմբային ճամբար, գյուղական ճամբար, ազգագրական փառատոն, հայրենագիտական այլ նախագծեր։
- Հանրակրթական բնապահպանություն։
- Տեխնոլոգիական հանրակրթություն։
- Տնային տնտեսվարություն, խոհարարություն
- Առողջագիություն, առաջին բուժօգնություն
- Կենդանիների, բույսերի խնամք
- Միջավայրի խնամք և բարեկարգում
- Պարտեզի խնամք
- Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն
- Դիզայն, խեցեգործություն
- Կարուձև, մոդելավորում
- Դիզայն
- Ռազմամարզական հանրակրթական համակարգ՝ մարզական ակումբներ, ճամբարներ, քայլարշավներ, ազգային խաղեր, հանրակրթական լող, հեծանիվ, եռամարտ, հնգամարտ, ձմեռային մարզաձևեր։
- Ուսումնական ճամփորդություններ։
- Կրթական փոխանակումներ։
- Հանրակրթական կամուրջներ։
- Ակումբային ներկրթահամալիրային, արտակրթահամալիրային մրցախաղեր, առաջնություններ։
- Թերապիաներ՝ ձիաթերապիա, շնաթերապիա, լողաթերապիա, ֆիզիոթերապիա...
- Ուսումնական աշխատանքի արդյունքների գնահատման՝ հանրակրթության պետական չափորոշչով որշված այլընտրանքային՝ հեղինակային համակարգ, այդ թվում՝ ուսումնական բլոգներում աշխատանքի, ստուգատես-փառատոների, ցուցահանդես-համերգ-ներկայացումների-տոնավճառների մասնակցության-արդյունքների, ուսումնական նախագծերի հաշվառումով։
- Երկարացված օրվա ուսուցման ճամբարային կազմակերպում։
- Ընդունելության բաց համակարգ՝
- Կրթահամալիրի արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներում լրացուցիչ կրթության նախագծերի շուրջտարյա հնարավորություն՝ սովորողի անհատական նախաձեռնությամբ, ինքնուսուցման ծրագրով։
Ծրագրի մշակման-կազմակերպման-տարածման համակարգ- Կրթահամալիրի մասնաժողով, մանկավարժության լաբորատորիա, մանկավարժության կենտրոն, մասնագիտական խմբեր՝ իրենց գործունեության կարգերով, օրացուցներով։
- «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում. հեղինակային կրթական ծրագրերի վերամշակում և իրականացում, անհատի օժտվածության զարգացման բաց համակարգ, ստեղծագործ անհատի կրթական պատվերի իրականացում» պետական դրամաշնորհային ծրագիր։
2007թվականից ծրագրի մշակման, լրամշակման համար օգտագործվում են պետական դրամաշնորհային ծրագրի միջոցներ։ - Կրթահամալիրում դասավանդողի ընտրության բաց համակարգ՝ ծանոթության, վերապատրաստման, կամավորական աշխատանքի, «Մուտք կրթահամալիր» ճամբարի փուլերով։
- Կրթահամալիրի դիմող մասնագետների վերապատրաստումներ
- Մենթորական բաց լաբորատորիա
- Հանրապետության հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ գործընկերների հայտերով
- Ստեղծագործական ամենամյա հավաքներ, կլոր սեղաններ
- Ծեսեր, տոներ կրթական համայնքում և կրթահամալիրից դուրս՝ հանրային վայրերում, քաղաքում, գյուղում, այլուր
- Համերգ-ցուցադրություն-ներկայացումներ կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս՝ դահլիճներում, ցուցասրահներում, հանրային վայրում
- Բլեյան բաց ցանց։ Ցանցի նոր հանգույցների ստեղծման նախաձեռնություններ
- Միջազգային նախագծերի, ճամբարների մասնակցություն
- Կրթահամալիրի կառավարման գործող խորհուրդ
- Կրթական բաց համայնք։ Ամենամյա «Հանրային աուդիտ»
- Հաշվետվությունների հրապարակում, ներկայացում սահմանված կարգով։
- Հանրակրթական ծրագրեր
- Նախադպրոցական
- Ուումնական պլաններ
- Առարկայական ծրագրեր
- Առարկայական ծրագրերին ներկայացվող պահանջներ
- 2025-2026 ուսումնական տարվա օրացույց
- Ուսումնական առաջին, երրորդ շրջանների կազմակերպումը. ուղեցույց
- Ուսումնական 2-րդ շրջան. ձմեռային ճամբար. ուղեցույց
- Ուսումնական 4-րդ շրջան. հունիսյան ճամբար. ուղեցույց
- Ուսումնական 5-րդ շրջան. ուղեցույց
- Ծրագրի մանկավարժական աշխատողը
- Մանկավարժական աշխատողի ընդունելության կարգ
- Մասնագիտական զարգացման համակարգ։ Անընդհատ սովորող ուսուցիչ. դասավանդողի շուրջտարյա դպրոց.
- մասնագիտական խմբի գործունեություն՝ էլեկտրոնային հարթակներում քննարկումներով, ամենամսյա սեմինարով.
- մասնագիտական զարգացման ակումբներ, այդ թվում՝ գրական, «Մաթեմատիկա» ամսագրի, քանդակի, տեխնոլոգիական, մարզական.
- մենթորական բաց լաբորատորիայի գործունեություն.
- մանկավարժական շուրջտարյա ակումբ սկսնակ ուսուցիչների համար.
- մանկավարժական աշնանային, ձմեռային, գարնանային, հունիսյան, օգոստոսյան ճամբարներ՝ մասնագիտական զարգացման դասընթացներով, ըստ ուսուցիչների ներկայացրած հայտերի, պայմանավորված հեղինակային կրթական ծրագրի զարգացման պահանջներով, մանկավարժական ակումբների, մասնագիտական խմբերի ճամբարային հավաքներով, մարզական, մշակութային-ծիսական նախագծերով.
- հեղինակային մանկավարժության լաբորատորիայում աշխատանք՝ ծրագրի ուսումնական նախագծի մշակում, լրամշակում։ Մեթոդական մշակումների, այլոց մանկավարժական փորձի ուսումնասիրություն, փորձի ներկայացում «Դպիր» մանկավարժական ամսագրում.
- հետազոտական վարժարանի սովորողների հետազոտական աշխատանքի ղեկավարում.
- սեմինարներ, վերապատրաստումներ կրթահամալիրից դուրս, ըստ անհատ ուսուցչի ընտրությամբ, մանկավարժության լաբորատորիայի, մանկավարժության կենտրոնի ուղղորդումով, նաև կրթահամալիրի, կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության դրամական աջակցությամբ։
- Հեղինակային կրթական ծրագրով կամավոր ատեստավորման կարգ։
- Սովորողի ուսումնառության պայմանագիր (օրինակելի ձև)