Հուշ-երեկո

Հուշ-երեկո

Լալա Մնեյան

ՎԱՐՊԵՏԸ
Հուշ-երեկո՝ նվիրված Ժողովրդական արվեստների թանգարանի մեծ բարեկամ, Ժողովրդական վարպետ Լալա Մնեյանի լուսավոր հիշատակին

📅Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18։00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա Լալա Մնեյանին նվիրված հուշ-երեկո։ Նա թանգարանի լավագույն բարեկամներից էր, «Կենաց տուն» մշակութային ՀԿ-ի համահիմնադիրը, հրաշալի թաղիքագործ վարպետ, փայլուն մանկավարժ, ժողովրդական արվեստի ոլորտի մեծ գիտակ, ում շնորհիվ իրականացել են բազմաթիվ արժեքավոր նախագծեր, կրթվել սերունդներ։
Երեկոյի ընթացքում կներկայացվեն Լալա Մնեյանի կյանքը և ստեղծագործական ուղին, կխոսի նրա լավ ընկեր, պ․գ․թ․ Կարեն Թոխատյանը։ Լալա Մնեյանի ամուսինը՝ Ժողովրդական վարպետ Վանո Դադոյանը, կներկայացնի իր «Հազարան Բլբուլ» գիրքը (գրքի շնորհանդեսը տեղի էր ունեցել թանգարանում՝ առանց հեղինակի ներկայության, և տիկին Լալայի ցանկությունն էր, որ հաջորդ շնորհանդեսը լինի նրա հետ միասին), կանցկացվի նաև զրույց-քննարկում՝ ներկաների մասնակցությամբ։
Սիրով կսպասենք բոլորին՝ միասին հիշելու և վերստին արժևորելու բոլորիս սիրելի Վարպետին։
MSKH