Թթվի բրենդավորումը Քոլեջում
Մարիամ Ասատրյան
Ներկայացված է «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտության առաջին կուրսի սովորողների նախագիծը։ Լենա Նալբանդյանի հետ միասին սովորողները ապակե տարաների համար նախատեսված պիտակներ են պատրաստել իրենց ձեռքով։ Սա իրենց՝ պիտակներ ստեղծելու առաջին փորձն էր։ Մասնագիտական ժամին պիտակի նշանակության, կառուցվածքի տեղեկետվության հիման վրա տարանջատել են առաջնային և երկրորդային ինֆորմացիան, մշակել են դետալային սիմվոլիկ լուծումներ, գունային գամմա, վերջնական կոմպոզիցիոն լուծում ցանցի միջոցով։ Բրենդի անվան ծագումը՝ «Լանջ», առաջացել է սովորողների քննարկումների արդյունքում։ Անվանումն առաջացել է «Սարալանջ» -ից, այն պետք է լիներ սեբաստացիների առօրյայից վերցրած՝ որպես մեր մասնիկ։ Այնուհետև վերջնական էսքիզավորել են թղթի վրա՝ կիրառելով տարատեսակ նյութեր։ Այսպիսով, պիտակի մշակման գաղափարի հիմքում էր թթուդրիկի ծեսի արդյունքում ստացած արտադրանքը բրենդավորելը։
Տեսանյութի հղումը
Նյութն ամբողջությամբ՝ բլոգում։