Ծիածան գյուղի սովորողները Հարավում
Մարգարիտա Հովնանյան
Հարավային դպրոցի 2.2դասարանի սովորողները «Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում հյուրընկալեցին գործընկեր դպրոցի՝ Արմավիրի մարզի Ծիածան գյուղի Ծիածանի միջնակարգ դպրոցի սովորողներին՝ միասին իրականացնելու թթուդրիկի, լավաշթխիկի ծեսերը, անցկացնելու մեկ օր սեբաստացիական ուսումնական միջավայրում։