Կամքը

Կամքը

Հասմիկ Ղազարյան

10-րդ դասարանում խոսքի մշակույթի դասընթացի արդյունքներից․

«Պատմություններ նկարի շուրջ» առաջադրանքով ներկայանում են՝

Ալեքս Հեքիմյան․ «Մինչ որդին մեծանում էր, երիտասարդը գիտակցում է, որ իր անցյալը դաս է իր համար, և հասկանում է, թե ինչպես վարվի իր զավակի հետ»։
Միսաք Մինասյան․ «Եվ երբ քամին փչում է անտառի միջով, տերևների շրխկոցում կարծես լսվում է մոր ձայնը»։
Ալիս Փիլոյան․ «Ծառը գլխատվեց, բայց կայծակը չկարողացավ սպանել նրա ներսի սերը կյանքի և արևի հանդեպ»։

Հրաչ Հարությունյան․ «Այս ծառը խորհրդանշում է մարդուն, որը անցել է ցավի ու հիասթափության միջով, բայց չի կորցրել ինքնությունը»։

Ալեն Աբրահամյան․ «Ծառի աջ կողմում Ցեղասպանության զոհերն են։ Իսկ ձախ կողմում Արևելյան Հայաստանն է, որը շարունակեց ապրել»։  

Արման Ռափյան․ «Կյանքը միշտ կգտնի ճանապարհը վեր կանգնելու ու աճելու ինչպես այս ծառը, որը կանգնած է մառախուղի մեջ՝ ամուր և գեղեցիկ, կարծես ցույց տալով, որ ուժը ներսից է, ոչ դրսից»։

Արիս Նաջարյան․ «Այս նկարի հեղինակը ուզում է ասել, որ ծնողները պատրաստ են ամեն ինչ տալու, միայն նրա համար, որ իրենց երեխան իրենցից լավը դառնա»։

highschool