Թթուդրիկի ծեսը` աշուն-տատիկ տիկնիկախաղով

Թթուդրիկի ծեսը` աշուն-տատիկ տիկնիկախաղով

Մարինե Մարտիրոսյան

Արևելյան դպրոցի 2.2 դասարանի սովորողներն այսօր տիկին Մարինեի հետ համագործակցությամբ իրականացրին Թթուդրիկի ծեսը` աշուն -տատիկ տիկնիկախաղով: Տիկին Մարինեն սովորողների հետ սկսեց բանջարեղենը թվարկել-ցուցադրելով, երգով-խաղով, գովք ասելով։ Երգուսուցման ծիսական ընթացքը պարապմունքն ավելի հետաքրքիր, պատկերավոր դարձրեց։ Սովորողները հեշտությամբ յուրացրին Թթուդրիկի ծեսի երգերը` բանջարեղենը տեսնելով, թվելով, տարայի մեջ դասավորելով, զգալով գույների խաղը, համի ու բույրի իսկական ներդաշնակությունը։ Նյութը` դասարանական բլոգում։
easternschool