Խաչիկի գյուղական ճամբարում

Խաչիկի գյուղական ճամբարում

Անահիտ Կիրակոսյան

«Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն» նախագիծը կրթական համայնքին և նրա գործընկերներին միավորող նախագծերի համախումբ է։ Այս նախագծերի շրջանակում ամրապնդվում, հաստատվում են կրթամշակութային բովանդակությամբ համախմբող տարբեր նախագծեր։ Նման համագործակցությունները հնարավորություն են տալիս զարգացնել մասնագիտական հմտությունները և փոխանակել աշխատանքային փորձը։

Այսօրինակ նախագծերի շարքին են դասվում գյուղական ճամբարները, որոնց բովանդակությունը և գլխավոր նպատակը կրթական փոխանակումներն են, ընկերության և նոր կապերի հաստատումը։ Գյուղական ճամբարները կրթահամալիրի հեղինակային նախագծերն են, որոնք հաջողել են բոլոր իմաստներով՝ գյուղ-քաղաք կապի և ընտանիքների ընկերության հաստատման, մանկավարժական գործիքների և փորձի փոխանակման համար։ Համագործակցային նախագիծը ներառում է նաև գյուղական համայնքներին անհրաժեշտ գույքի նվիրատվության, քաղաքում հյուրընկալելու և կապերը ամրապնդելու նախաձեռնություններ։

Խաչիկի գյուղական ճամբարը ևս բացառություն չէր։ Այն գյուղի բարձունքում գտնվող՝ ամպերի մեջ ծվարած մի ուրիշ աշխարհ էր՝ գողտրիկ, համեստ գյուղական կոլորիտով, աշնանային տաք ու ջերմացնող գույներով, գյուղական տներից բարձրացող վառարանի ծխով և մանկություն տանող վառարանի շուրջ զրույցներով։


Ավելին ընթերցեք բլոգում․․․

northschool