Հավաք Սեբաստացի կրթական համայնքում
Հրավեր
Հարգելի համայնք՝ կրթահամալիրի աշխատող, կրթահամալիրի մասնաճյուղի սովորող, սովորողի ծնող, շրջանավարտ, գործընկեր
Շնորհակալություն «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական հիմնադրամի կանոնադրության նախագծի քննարկմանը մասնակցության, հարցերի, առաջարկների համար։
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18։00, հրավիրում ենք կրթահամալիրի Մայր դպրոց՝ «Սեբաստիա» համերգասրահ՝ նախագծի վերաբերյալ գրանցված և դեռ չգրանցված բոլոր հարցերը միասին քննարկելու։ Հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25։
Քննարկումից հետո, կրթահամալիրի կառավարման խորհրդի հաստատմամբ, կանոնադրությունը՝ կրթահամալիրի իրավական կազմակերպական ձևի փոփոխության առաջարկի հետ կներկայացնենք ԿԳՄՍՆ, կրթահամալիրի հիմնադիր ՀՀ կառավարությանը։
Հանդիպման տևողությունը՝ 60-90 րոպե։
Խնդրում ենք Ձեր մասնակցությունը գրանցել։
Ընթերցման նյութ՝
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր հիմնադրամի կանոնադրության նախագիծ
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի գործող կանոնադրությունը
- Կրթահամալիրի իրավական կազմակերպական կարգավիճակը փոխելու՝ 2020թ. առաջարկի փաթեթը