Կրթահամալիրի տոն։Սեբաստացու օրեր։ Անվանական մրցանակներ 2025

Կրթահամալիրի տոն։Սեբաստացու օրեր։ Անվանական մրցանակներ 2025

Հարգելի գործընկերներ և սովորողներ, կրթահամալիրի օրացույցով Սեբաստացու օրերին է անվանական մրցանակների հանձնումը։

Խնդրում ենք ծանոթանալ անվանակարգերին, ժամանակացույցին։ Կարող եք անվանակարգի պահանջներից մեկով կամ ավելի մրցանակի թեկնածուի առաջադրել մասնախմբում, ինքնառաջադրվել կամ խրախուսել գործընկերոջը, սովորողին, որ ինքնաառաջադրվի։ Գրանցումը՝ այստեղ:

«Մխիթար Սեբաստացի»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝
    • համաշխարհային համացանցում հայալեզու գրականության տարածման համար,
    • օտար լեզվով հայկական մշակույթի տարածման համար.
    • հայագիտական գործունեության համար։

«Վահան Ասատրյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝
    • ռազմամարզական ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
    • մարզական-հայրենագիտական ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
    • բարձունքի նվաճման նախագծերի իրականացման և տարածման համար։։

«Վանո Սիրադեղյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին և միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝
    • «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման համար,
    • նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար։

«Ռուդիկ Հարոյան»՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին և միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝
    • պարի, ծեսի, ազգային խաղերի, ազգագրության բնագավառում ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.։

«Վարպետ Պետո»՝

  • Կրթահամալիրի աշխատողին՝ ուսումնական ֆիզիկական միջավայրի բարելավման նախագծերի իրականացման, դրանց աջակցության համար.
  • կրթահամալիրի  միջին, ավագ դպրոցում, քոլեջում սովորողին՝  միջավայրի խնամքի, բարելավման նախաձեռնությունների, նախագծերի համար:

«Մուտք մանկավարժություն»՝

  • ոլորտում հայտնի մասնագետին, որի մանկավարժական գործունեության արդյունքը նկատելի է կրթահամալիրային նախագծերում։

Ժամանակացույցը

  • Մրցանակակիրների ինքնաառաջադրում, առաջադրումը՝ նոյեմբերի 3-16։
  • Մրցանակակիրների ընտրություն՝ նոյեմբերի 17-23։
  • Մրցանակների հանձնում՝ նոյեմբերի 28։

Անցած տարիների մրցանակակիրները։

MSKH