Այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան
Դիանա Գևորգյան
Այսօր Արևելյան դպրոցի 1․3 դասարանի սովորողներն այցելեցին «Տիգրան Հայրապետյան» գրադարան։ Նրանք մեծ ոգևորությամբ լսեցին գրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյանին, ով ներկայացրեց գրադարանից օգտվելու կանոնները, սովորողները շրջեցին գրադարանում, ճանաչեցին գրքերի աշխարհը, իսկ վերջում ընկեր Լուսինեն ընթերցեց և ներկայացրեց սովորողների ընտրած հեքիաթը։ Ամփոփումը՝ դասարանական բլոգում։