Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն
Հրավեր
«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնը» կրթահամալիրի ուսումնական օրացույցի՝ սեբաստացի բաց համայնքը միավորող ամենամյա նախագիծ է։
Նոյեմբերի 3-29-ը բոլոր տարիքների սեբաստացիները ներկայացնում են կրթահամալիրի պատմությունը, ձեռքբերումներն ու խնդիրների լուծման առաջարկներ, նախաձեռնում և սկսում բլեյան դպրոցի զարգացման նոր նախագծեր։ Սեբաստացի ծնողները, շրջանավարտները, գործընկերները, բարեկամները կրթահամալիրում վարում են վարպետության պարապմունքներ, կազմակերպում կրթահամալիրի զարգացմանն աջակցող հանդիպումներ, հավաքներ։

Տոնական ծրագրում ներառված են
- բացօթյա պարապմունքներ
- կրթական պարտեզում, Արատեսում աշնանային ծառատունկ
- մանկավարժական ակումբների, ստեղծագործական խմբերի ներկայացում
- քննարկում-կլոր սեղաններ
- մանկավարժական նորամուտներ
- հանգանակություն-համերգ-ցուցահանդես-ներկայացումներ
- «Հարթակում ծնողն է» նախագծեր
- հանդիպումներ ժամանակակից գործիչների հետ
- աշխատարաններ, վարպետության պարապմունքներ։
Նոյեմբերի 29-ին տոնական ամիսն ամփոփում ենք Հարիսայի համայնքային ծեսով։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու կրթահամալիրի տոնին։