Դասվարների պարերգերի համույթի սեմինար-պարապմունք
Քրիստինե Գրիգորյան
Յուրաքանչյուր ուրբաթ մեր կրթահամալիրի դասվարները մասնակցում են ազգային պարերգերի ուսուցման մասնագիտական զարգացման սեմինարների` խորացնելով ազգային երգ ու պարի ծագման, խորհրդի ու արժեքի, բառերի նշանակության մասին ունեցած գիտելիքները, սովորելով նոր պարերգեր: Ձեռք բերած հմտությունները կիրրառում են մանկավարժական գործունեության մեջ՝ փոխանցելով իրենց սովորողներին: