Ինչպես է ծնվում գիրքը

Աշնանային հավաք
Ինչպես է ծնվում գիրքը

Մարի Միքայելյան

Հոկտեմբերի 23-ին սովորողների հետ այցելեցինք «Էդիթ Պրինտ» հրատարակչություն։ Բոլորն անհամբերությամբ սպասում էին այս ուսումնական ճամփորդությանը, քանի որ ցանկանում էին տեսնել, թե ինչպես են ստեղծվում գրքերը։ Հրատարակչության աշխատակիցները պատմեցին, թե գիրքն ինչպես է տարբեր փուլեր ունցնում՝ գրողի պատմությունից մինչև տպագրություն։ Սովորողները տեսան, թե ինչպես են տպվում էջերը, կազմվում և  գեղեցիկ գրքեր ստեղծվում։ Այցը շատ ուսուցողական և հետաքրքիր էր։ Ամփոփումը՝ բլոգում։
MSKH