«Մաթեմատիկական-մասնագիտական փազլների, խաղերի կազմում» նախագծային աշխատանքներ։ Մաս 2
Ելենա Օհանյան
«Մաթեմատիկական-մասնագիտական փազլների, խաղերի կազմում» նախագծի շրջանակներում ուսանողների խմբերը շարունակում են կազմել և ներկայացնել մասնագիտական խաչբառներ։ Ուսանողները ոչ միայն խորացրել են իրենց մասնագիտական գիտելիքները և զարգացրել տրամաբանական մտածողությունը, այլև բացահայտել են մաթեմատիկայի և իրենց ընտրած մասնագիտական ոլորտների միջև առկա ամուր միջառարկայական կապերը։ Խնդիրների և փազլների միջոցով մենք ցույց ենք տալիս, թե ինչպես են տեսական գիտելիքներն ուղղակիորեն կիրառվում գործնական, մասնագիտական իրավիճակներում՝ այդպիսով ուսանողների մոտ զարգացնելով քննադատական վերլուծության և խնդիրների լուծման հմտություններ։
Առաջարկում եմ անցնել հղումներով և լրացնել առաջարկվող հետևյալ խաչբառները, որոնք կազմել են «Շուկայաբանություն» և «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտությունների ուսանողների խմբերը․
- Marketing + AI
- Ապրանքագիտություն - մարքեթինգ խաչբառ
- Մարքեթինգային խաչբառ
- Իրական թվերի և հաշվողական տեխնիկայի միջև կապն արտացոլող խաչբառ