Ճամփորդություն՝ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան
Տաթև Արզումանյան
2025 թվականի հոկտեմբերի 17-ին «Ուսանողների կրթության շարունակականություն․ համագործակցություն ԲՈՒՀ-երի հետ» նախագծի շրջանակներում Քոլեջի 1-ին կուրսի ուսանողների հետ այցելեցինք Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։ Այցի ընթացքում նրանք ծանոթացան համալսարանի պատմությանը, որը ներկայացվեց համալսարանի թանգարանում։ Սովորողները հետաքրքրությամբ դիտեցին պատմական լուսանկարներն ու ցուցանմուշները՝ ծանոթանալով կրթական հաստատության անցած ճանապարհին ու ավանդույթներին, իրազեկվեցին համալսարանի 10 ֆակուլտետների և 50-ից ավել ամբիոնների մասին։ Շարունակությունը՝ բլոգում։