Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Մարինե Մարտիրոսյան
Արևելյան դպրոցի երկրորդ դասարանի սովորողները Կոմիտասյան օրեր նախագծի շրջանակներում այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ Ճանաչողական շրջայցի ընթացքում սովորողները տեսան Կոմիտասի կյանքի տարբեր շրջաններից լուսանկարներ, լսեցին կյանքից տարբեր պատմություններ։ Ծանոթացան Կոմիտաս ուսուցչի ստեղծագործական կյանքին։ Նյութը` դասարանական բլոգում։