«Հարավային» ռադիո # 30

«Հարավային» ռադիո # 30

Անահիտ Հարությունյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ընթանում է աշնանային 20-րդ ստեղծագործական հավաքը: Հավաքի շրջանակում «Հարավային» ռադիոյի հիմնադիր սովորողները այն փոխանցեցին իրենց կրտսեր ընկերներին: «Հարավային» ռադիոյի 30-րդ թողարկումը պատմում է Հարավային դպրոցի բացօթյա պարապմունքների ստուգատեսի մասին:

«Հարավային» ռադիոյի եթերում նաև պատմել ենք կրթահամալիրի հիմնադիր տնօրեն տիար Բլեյանի հետ ասուլիսի մասին, որին մասնակցում էին «Կինո-ֆոտոյի» ընտրությամբ գործունեության խմբերը:

Ասուլիսի սկզբում տիար Բլեյանը պատմեց կրթահամալիրի ստեղծման պատմության մասին, հետո սովորողների հետ միասին հաշվեցին, թե քանի մուտք ու ելք ունի Հարավային դպրոց-պարտեզը: Կարևորեցինք ազատ միջավայրում սովորելը, բացօթյա պարապմունքները:

Հետո 6-րդ դասարանցիները հարցեր ուղղեցին տիար Բլեյանին: Խոսելով մեդիակրթությունից առաջ իրականացվող կրթական ծրագրերի մասին՝ տիար Բլեյանը նշեց, որ կրթահամալիրը միշտ էլ առանձնացել է իր կրթական ծրագրերով, այն միշտ յուրահատուկ է: Հաղորդակցությունը լիարժեք էր. նախկինում էլ շատ էին գրում նամակներ, կար տպարանը, կրթահամալիրը առաջինն էր, որ սկսեց համակարգիչներով ուսուցումը: Այսօր կրթահամալիրում իրականացվում է մեդիակրթություն, քանի որ ապրում ենք մեդիաաշխարհում, և կարևոր է, որ սովորողները կարողանան այդ լիարժեք կիրառել ուսուցման գործընթացում:

Տիար Բլեյանը պատմեց իր ճամփորդական պայուսակի մասին, խոսեց միասին քայլելու, ճամփորդելու, աշխարհը բացահայտելու կարևորության մասին: Իր երիտասարդության գաղտնիքը բացահայտեց՝ ասելով, որ այն ընկերության, մարդասիրության մեջ է:

Հաղորդավարներ՝ Սոնա, Արինա, Լիա, Մարիա

Լսե՛ք մեզ:

MSKH