Նախշուն աշունը Ջրվեժի անտառապարկում

Գոհար Սմբատյան
1.1 դասարանի սովորողները բնության գրկում իրականացրին բացօթյա պարապմունք՝ երգեցին կոմիտասյան երգեր, արտասանեցին, խոշորացույցով ուսումնասիրեցին ու գտան բնության գաղտնիքները, նկարեցին, խաղացին հետաքրքիր խաղեր։ Հիացան Ջրվեժ անտառապարկի լճակով, հիասքանչ աշնանային գույներով, լսեցին տերևների խշխշոցը։
Հրաշալի, արդյունավետ, աշնանային օրն իսկական իմացումի հրճվանք էր։
Տե՛ս դասարանական բլոգում։