Նամակ բանակից

Նամակ բանակից

Սմբատ Պետրոսյան

Սիրելի՛ սովորողներ, գրում եմ ձեզ բանակից՝ գիշերային ծառայությունից հետո։ Լսվում է քամու ձայնը, հեռվում լույսերն են մարում, ու մտքերս հասնում են ձեզ` առավոտյան ընդհանուր պարապմունք։ Հաճախակի եմ հիշում մեր դասերը, ձեր հարցերն ու այն պահերը, երբ միասին ուրախանում էինք մի լուծված խնդրի համար, մի լավ հումորի վրա։ Այստեղ՝ ծառայության մեջ, ամեն ինչ այլ է, բայց վստահ եղեք՝ բանակն էլ մի մեծ դպրոց է, որտեղ սովորում ես տոկունություն, ընկերասիրություն ու պատասխանատվություն։ Ես հպարտ եմ, որ ծառայում եմ մեր հայրենիքին, և նույնքան հպարտ, որ դուք եք իմ սովորողները։ Երբ վերադառնամ, ուզում եմ տեսնել ձեզ ավելի ուժեղ, խելացի և բարի։ Աշխատեք, օգնեք միմյանց, մի վախեցեք դժվարություններից, դրանք էլ են կյանքի դասեր։ Հիշե՛ք՝ իմ ամեն մի քայլում դուք էլ հետս եք։
Միշտ ձեր` ընկեր Սմբատ🥰


MSKH